Ադրբեջանի Մեջլիսը կոչ է անում խզել Փարիզի հետ տնտեսական կապերը

Լուրեր

07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ֆրանսիայի Սենատի՝ նախօրեին ընդունած բանաձևի կապակցությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասվում է, որ «Ֆրանսիայի կառավարության վարած հակաադրբեջանական քաղաքականության, այդ թվում՝ մինչ այժմ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևերի շնորհիվ, երկու երկրների հարաբերությունները գտնվում են պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա և, ըստ էության, կարող են համարվել կասեցված»։

Մեջլիսի հանձնաժողովը  Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ կիրառել, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների բոլոր ակտիվները, դադարեցնել բոլոր տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, երկրից դուրս բերել բոլոր ֆրանսիական ընկերությունները, ներառյալ Total-ը, և կանխել ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Ադրբեջանի պատվերով իրականացվող նախագծերում։

Բացի այդ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը կոչ է արվում քայլեր ձեռնարկել Կանակայի, Մաոհի Նուիի և Կորսիկայի անկախությունը ճանաչելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատում բանաձևը երեկ ընդուվել էր 336 կողմ և 1 դեմ ձայներով։ Այն դատապարտում է Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակումն ու ագրեսիան, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման հետագա փորձերը։ Բանաձևը պահանջում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում և ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքների սահմանում։