Ճոխ ընծաներ ստացած դատավորներն ու նվերների նոր սահմանափակումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
Բոլորը

Դատավորների համար դժվար ժամանակներ են մոտենում: Բազմաթիվ թանկարժեք նվերներից նրանք ստիպված են հրաժարվել, ինքնակամ չէ, կառավարության որոշմամբ: Օգոստոսի 2-ին գործադիրը սահմանեց դատավորի ստացած թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը:

Համաձայն կարգի, թույլատրելի չհամարվող նվեր ստանալու դեպքում դատավորը պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում տալ:

Եթե սահմանված ժամկետում դատավորի կողմից ստացված նվերը չի վերադարձվում կամ վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չի լինում, ապա նա պարտավոր է նվերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ Կառավարության սահմանած կարգով:

2018թ․ փետրվարի 7-ին ընդունված դատական օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված են դատավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները: Ըստ այդմ․ «Դատավորը չպետք է նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է իր պաշտոնեական պարտականություններն իրականացնելու հետ: Դատավորը պետք է ձգտի զերծ պահել իր ընտանիքի անդամներին և իր հետ բնակվող այլ մերձավոր ազգականների այդպիսի գործողություններից»:

Համաձայն օրենքի, «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Եթե նույն անձից ստացված նվերը գերազանցում է 100 հազար դրամը , իսկ տարվա ընթացքում՝ 400 հազար դրամը, դատավորը պարտավոր է դրա մասին տասնօրյա ժամկետում հայտնել Կարգապահական հարցերի հանձնաժողովին:

Եթե անգամ դատավորի հարազատն է նվեր ստացել, բայց այն կարող է համարվել իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված, պարտավոր է դիմել Կարգապահական հարցերի հանձնաժողովին: Կառավարությունը կարևորում է հանրության տեղեկացվածությունն այս ամենին, որ իմանան՝ ինչ կարելի ու ինչ չի կարելի նվիրել դատավորին:

Դատավորին նվեր տալը շատ ցավոտ թեմա է: Մշտապես հայտարարագրերից տեղեկանում ենք այսինչ դատավորի կամ իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյայի ստացած մի քանի միլիոնանոց ընծայի մասին: Մեզ հետաքրքրում է, թե ինչպես է լինում, որ մեկ-երկու տարի պաշտոնավարումից հետո ունենում ենք արդեն միլիոնատեր դատավորներ: Բայց պարզվում է, որ մինչ այս ամեն ինչ օրինական էր, հայտարարագրերով ապացուցված:

Դատավորներին վերևներից չկաշկանդելու հայտարարությունն ու կառավարության՝ անթույլատրելի նվերի վերաբերյալ սահմանված կարգը ի՞նչ կփոխի դատական համակարգում և կփոխի՞, արդյոք, առաջիկայում ականատես կլինենք: Ճոխ նվեր ստացած դատավորների մասին մանրամասն՝ տեսանյութում:

Սևակ Հակոբյան

Մանրամասները՝ տեսանյութում։