Իրանի «հրթիռային զայրույթը». հստակ ազդանշաններ Ադրբեջանին և Իսրայելին

Լուրեր

12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Բոլորը

Մերձավոր Արևելքը ցույց է տալիս աճող էսկալացիայի նշաններ Գազայի հատվածում տեղային պատերազմի թատերաբեմից դեպի հսկայական տարածաշրջանի այլ կետեր: Պաղեստինա-իսրայելական վերջին հակամարտության ալիքը նախ տարածվեց Լիբանանի հարավային շրջաններ, որտեղից շիաների իրանամետ «Հըզբոլլահ» շարժումն անցյալ տարվա հոկտեմբերից ներքաշվեց Իսրայելի պաշտպանության բանակի հետ ռազմական առճակատման մեջ սահմանից այն կողմ։ Այնուհետև այն բռնկվեց Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբ նեղուցի տարածքում, որտեղ Եմենի հութիների բալիստիկ հրթիռները, որոնց աջակցում է նաև Իրանը, սկսեցին հասնել արևմտյան երկրների առևտրային նավերին ու ռազմանավերին։ Այս մասին ասվում է EADaily-ի անդրադարձում։

Ըստ հրապարակման՝ վերջին օրերին Թեհրանն ուղղակիորեն ներգրավվել է առճակատմանը․ այս շաբաթվա սկզբին երկիրը հարվածներ հասցրեց Իրաքում և Սիրիայում թիրախներին՝ Էրբիլում իսրայելական «լրտեսական կենտրոններին» և «Իսլամական պետության» ահաբեկչական բջիջներին:

Անցյալ երեքշաբթի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)՝ Իրանի հրթիռային ծրագրի համակարգողը և երկրի զինված ուժերի գլխավոր «հրթիռային օպերատորը», համակցված հարվածներ է հասցրել նաև հարևան Պակիստանի տարածքին (անօդաչու սարքեր և հրթիռներ)՝ Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում պարբերաբար ահաբեկչական հարձակումներ իրականացնող սուննի «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման երկու շտաբին, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման «երկու առանցքային հենակետերին»։ Նշվում է նաև, որ գործողության կենտրոնը Պակիստանի Բելուջիստան նահանգի Կուխ Սաբզ («Կանաչ լեռ») անվամբ հայտնի շրջանն էր։

Tasnim-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի կեսերին «Ջեյշ ալ-Ադլ»-ի զինյալները ներխուժել էին Սիստան և Բելուջեստան նահանգի Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունք, ինչի հետևանքով 11 իրանցի ոստիկան էր զոհվել:

Պակիստանի իշխանությունները հաստատել են «անօրինական և չհրահրված հարձակումը» երկրի տարածքին՝ հայտնելով, որ երկու երեխա է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել:

Associated Press-ը, վկայակոչելով պակիստանցի երկու պաշտոնյաների, հայտնում է, որ Իրանի սահմանից 50 կմ հեռավորությամբ գտնվող Բելուջիստանում մզկիթ է վնասվել։

Իրանը մինչ այժմ երբեք իր հրթիռները չի արձակել այդքան հեռվում՝ սիրիական Իդլիբ նահանգում (ավելի քան 1200 կիլոմետր) թիրախներին հարվածելու համար։ Այդ պատճառով էլ արևմտյան մեկնաբանները նշում են, որ Թեհրանի ներկայիս հրթիռային առաքելությունը «հստակ ազդանշան» է Իսրայելին, որ իրանցիներն ունեն տեխնիկական հնարավորություն և, անհրաժեշտության դեպքում, ռազմաքաղաքական կամք՝ հարվածելու հրեական պետության տարածքին։

Հարկ է նշել, որ սա միայն Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակցին և Մերձավոր Արևելքում Իրանի գլխավոր աշխարհաքաղաքական հակառակորդին ուղղված սպառնալիք չէ։ Էրբիլում՝ Իրաքի Քուրդիստանի վարչական կենտրոնում «լրտեսական կենտրոններին» հարվածները, որոնք, ինչպես պնդում է Թեհրանը, ղեկավարվել են «Մոսադի» արտաքին հետախուզական ծառայության կողմից, մտորումների տեղիք է տալիս նաև հարևան Ադրբեջանին ուղղված ազդանշանի մասին։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 4-ին Իրանի հեղափոխության պահապանների ռազմածովային ուժերի հրամանատար Ռամազան Զիրահին Ադրբեջանն անվանել է «տարածաշրջանի այն վայրերից մեկը, որտեղ ապաստան են ստանում Իսլամական Հանրապետության թշնամիները»։

Իրանն ավանդաբար բացասաբար է վերաբերվում Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմաքաղաքական ու տնտեսական շատ սերտ համագործակցությանը։ Վերջին երկու տարիների ընթացքում Իրանը պարբերաբար կենտրոնացրել է իր զրահատանկային ստորաբաժանումներն Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանին, հատկապես՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին, Անդրկովկասյան երկու հանրապետությունների սահմանին կտրուկ սրման ժամանակաշրջանում։

Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս նշել է, որ չի հանդուրժի ոտնձգություններ հայ-իրանական սահմանի նկատմամբ, որն անցնում է հարևան Հայաստանի Սյունիքի մարզով։

Հայաստանի այս հարավարևելյան շրջանն էր, որ 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո դարձավ ադրբեջանա-թուրքական տանդեմի ցանկալի թիրախը՝ սեփական պայմաններով մղելով «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը, ասվում է հրապարակման մեջ։