Թուրքիայի բանկերը հրաժարվում են աշխատել ռուսականների հետ

Լուրեր

02.04.2026 | 16:16
Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը կարող է բախվել էներգադեֆիցիտի, եթե չլուծի նոր ԱԷԿ-ի հարցը
02.04.2026 | 16:14
Ռազմիկ Գրիգորյանն ամփոփել է Հայաստանի Մ-19 հավաքականի խաղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 16:12
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 16:06
Գրազ եմ գալիս ոսկե մեդալիս վրա․ Արման Ծառուկյանի մրցակից
02.04.2026 | 15:55
Թրամփի՝ Իրանի վերաբերյալ ուղերձից հետո նավթի գներն աճել են
02.04.2026 | 15:47
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Մինասյանին
02.04.2026 | 15:46
Միայն Հայաստանն է կասկածի տակ դնում «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ համագործակցության շարունակումը. ՌԴ փոխվարչապետ
02.04.2026 | 15:45
Իրանը Թրամփի ելույթից հետո խոստանում է «ջախջախիչ հարձակումներ»
02.04.2026 | 15:35
Փաշինյան VS Շահրամանյան․ ո՞վ է ճիշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 15:33
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները մեկնարկում են չորրորդ փուլում
02.04.2026 | 15:26
Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին ծանր վիրավորվել է իր տանը հարվածների հետևանքով
02.04.2026 | 15:15
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը խոսել է «Հայաստանից ներմուծվող ապրանքների վերաբերյալ շարունակական բողոքների մասին»
02.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Օվերչուկի ասածների մասին // ԱԷԿ-ի շահագործումը 5 ամսով դադարեցվել է. ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 15:05
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի դեսպանին
02.04.2026 | 14:53
Հարցաքննվել եմ 44-օրյա պատերազմի քրեական գործով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ի և Թուրքիայի առևտրային հարաբերությունները վտանգի տակ են։ «Կոմերսանտ»-ը գրում է, որ թուրքական բանկերը հրաժարվում են աշխատել ռուսական բանկերի հետ։ Իրավիճակը, ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրների, սկսել է բարդանալ ամռանը և կտրուկ վատթարացել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահը երկրորդային պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել, ինչի արդյունքում թուրքական բանկերը խզել են թղթակցային հարաբերությունները ռուսական գրեթե բոլոր վարկային հաստատությունների հետ:

Ֆինանսական շուկայում լրատվամիջոցի աղբյուրներն ասել են, որ թուրքական բանկերը հրաժարվում են աշխատել ռուսական բանկերի հետ՝ վախենալով պատժամիջոցներից։ Խոսքը թե՛ թղթակցային հարաբերությունների խզման, թե՛ առանց պայմանագրերի պաշտոնական փակման վճարումների գործընթացի կասեցման մասին է։ «Կոմերսանտի» աղբյուրներից մեկը պարզաբանել է, որ «բացառություններ կան, օրինակ՝ Ռուսաստանում օտարերկրյա բանկերի դուստր կառույցների հետ կապված»։

«Կոմերսանտ»-ի զրուցակիցներից մեկն ասել է, որ դժվարություններն առաջացել են վաղուց, սակայն դեկտեմբերի վերջին իրավիճակը կտրուկ սրվել է՝ տարածվելով թուրքական գրեթե բոլոր բանկերի վրա։ Ռուսաստանի հետ հաշվարկների հիմնական մասնակիցների թվում նշվում է Nurol բանկը, որի հետ աշխատել են մոտ 40 տեղական վարկային կազմակերպություններ, ինչպես նաև Emlak բանկը։

«Բանկերը խզում են հարաբերությունները ԱՄՆ-ի կողմից ճնշման պատճառով։ Եվ ոչ միայն Թուրքիայում, այլև, օրինակ, Չինաստանում»,- ասել է զրուցակիցներից մեկը։

Ռուսաստանում FM Logistic-ի մուլտիմոդալ տրանսպորտային փոխադրումների ընկերության ղեկավար Դմիտրի Սուխովերշան նշել է, որ թուրքական բանկերը, որոնք խստացրել են վերահսկողությունը ԵՄ 12-րդ պատժամիջոցների փաթեթի ներդրումից հետո, սկսել են ավելի շատ տվյալներ և փաստաթղթեր պահանջել լիրայով վճարումներ կատարելիս՝ հաստատելու պատժամիջոցների բացակայությունը շղթայի բոլոր մասնակիցների համար։

ԱՄՆ-ի ճնշման ներքո Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու վարկածը հաստատել է նաև Թուրքիայի արտահանողների ասամբլեայի (TIM) նախագահ Մուսթաֆա Գյուլթեփեն։

«Ռուսական բանկերին աջակցող բանկերի նկատմամբ երկրորդական պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրի հրապարակումից ի վեր (ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին), Թուրքիան դարձավ առաջին երկրներից մեկը, որի բանկերը սկսեցին փակել թղթակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Ոչ մի բանկ չի ցանկանում դոլարային վճարումների անջատում»,- ասել է ռուսաստանցի բանկիրներից մեկը։

Լրատվամիջոցի զրուցակիցները նաև նշել են, որ նման խնդիրներ սկսել են ծագել նաև Չինաստանի բանկերի հետ աշխատանքում։

Էմմա Չոբանյան