Թուրքիայի պատվիրակությունն այս շաբաթ կայցելի ՌԴ՝ քննարկելու գազային հանգույցի նախագծի մանրամասները

Լուրեր

12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Բոլորը

Թուրքական պատվիրակությունն այս շաբաթ կայցելի Ռուսաստան՝ քննարկելու գազային հանգույցի նախագծի մանրամասները։ Ակնկալվում է նախապատրաստել գործողությունների օրացույց և արագացնել աշխատանքները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աղբյուրը։

«Թուրքական պաշտոնական պատվիրակությունն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Պատվիրակությունը ստանալու է «գազի հանգույցի» ստեղծման մասին տեղեկատվություն, քննարկելու է մանրամասները։ Այս տեսչական այցի արդյունքներով ակնկալվում է գործողությունների օրացույցի նախապատրաստում և աշխատանքների արագացում»,- ասել է աղբյուրը։

Նշենք, որ դեկտեմբերի վերջին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ կողմերը պայմանավորվել են թուրքական գազային հանգույցի համար ճանապարհային քարտեզ պատրաստել։ Ըստ նրա՝ այն ընդունվելու է մոտ ապագայում, և նախագծի իրականացումը կարող է սկսվել 2024 թվականին։

Դեռևս նոյեմբերի 27-ին հայտնի էր դարձել, որ թուրքական պատվիրակությունը նախատեսում է այցելել Պետերբուրգ դեկտեմբերի առաջին կեսին՝ քննարկելու գազային հանգույցի ճանապարհային քարտեզը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել էր երկրում գազային հանգույց ստեղծել։ Թուրքիայի և ՌԴ-ի նախագահները հանձնարարել էին շտապ մշակել Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման նախագիծ, որով Ռուսաստանը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքերից տեղափոխել դեպի սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։ Էրդողանը նաև ասել էր, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան և ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պայմանավորվել են առաջիկայում կազմել գազային հանգույցի ճանապարհային քարտեզն ու սկսել նախագծի իրականացման աշխատանքները։

Էմմա Չոբանյան