Քանդման ցուցակում են Սամվել Կարապետյանի և այլ գործարարների սննդի կետերն ու ռեստորանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օղակաձև այգու 4-րդ գոտուց՝ Սայաթ-Նովա պողոտայից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածից ոչ միայն «Արարատ» թենիսի կորտերը կապամոնտաժվեն, այլև այնտեղ գտնվող ռեստորանները, ժամանցի վայրերն ու կրպակները։ Այս մասին երեկ ուշ երեկոյան հայտնեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Քանդման ենթակա կառույցների թվում են ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Տաշիր պիցցա» սննդի կետը, ինչպես նաև «Լաբիրինթ», «Նովելլա մյուզիք հոլ», «Մոնտանա մյուզիք հաուս», «Հուկահ լաունջ» և «Ռումս» ռեստորանները։

«Նովելլա մյուզիք հոլ»-ի և «Մոնտանա մյուզիք հաուս»-ի ներկայացուցիչը Factor TV-ին փոխանցեց, որ միայն լրատվամիջոցներից է տեղեկացել, որ իր ռեստորանները քանդման ենթակա շինությունների ցանկում են։

Ռեստորանի սեփականատեր ներկայացած Կարենն ասում է՝ պետության և Երևանի քաղաքապետարանի դեմ դուրս գալու ցանկություն չունի, միայն թե արժանապատիվ փոխհատուցում տան և հնարավորություն՝ բիզնեսը տեղափոխելու և 50-ից ավելի աշխատակիցներին գործազուրկ չթողնելու համար։

Նշենք, որ այգու մյուս հատվածներում բիզնեսներ ունեն ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը․ նրանք, ի դեպ, խնամիներ են։ Սուքիասյաններին պատկանող սննդի կետը վերջերս վերանորոգվեց և ընդլայնվեց, իսկ Ծառուկյանն այգում հսկայական տարածք զբաղեցնող մարզահամալիր ունի։ «Մուլտի Վելնես» կենտրոնը, սակայն, Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք։ Այս շինությունների առնչությամբ Տիգրան Ավինյանը նույն ոգևորությամբ չի խոսում, ինչպես, օրինակ, թենիսի ակումբն ապամոնտաժելու մասին։

Օղակաձև այգու անկյուններից մեկում էլ երեք քառակուսի մետր տարածք է զբաղեցնում Հաբեթնակ Մարությանի ծաղկի կրպակը։ Նա 52 տարի է՝ ծաղիկներ է վաճառում, սկսել է 12 տարեկանից, այս հատված 2016 թվականին է տեղափոխվել։

Ծաղկավաճառը հույս ունի, որ իր կրպակը չեն ապամոնտաժի, հրապարակված ցանկում իր անունը չի գտել։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Factor TV-ին փոխանցեց, որ Օղակաձև այգու չորրորդ գոտու շենք-շինությունները կապամոնտաժվեն, երբ Կառավարության համապատասխան որոշում լինի։

Տարածքի սեփականատերերին և գործարարներին փոխհատուցում տրամադրելու գործընթացը ևս կսկսվի այդ որոշումից հետո։ Հիշեցնենք՝ Օղակաձև այգու չորրորդ հատվածի տարածքը գերակա շահ ճանաչվելուց հետո բարեկարգման և վերակառուցման համար՝ առանց մրցույթի, հնարավոր է՝ տրվի «GreenRock Management Group» ընկերությանը։ Այս ընկերությունը պատկանում է ամիսներ առաջ Երևանին 254 մլն ՀՀ դրամ նվիրաբերած Evocabank-ի 100%-ի բաժնետեր Մարետա Գևորկյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան