Հայերը պետք է հաղթե՞ն հեղինակավոր մրցույթներում, որ մենք արթնանանք․ Ադրբեջանում անհանգստացած են հայկական կինոյի վերջին հաջողություններով

Լուրեր

22.11.2024 | 15:55
«Հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելով»․ Հաջիև
22.11.2024 | 15:46
Խաղաղության ու կանանց մասին՝ պաթոսից անդին
22.11.2024 | 15:38
Պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների պատկանող անշարժ գույքը խարդախությամբ ձեռք բերելու դեպքերի հանգամանքներ
22.11.2024 | 15:27
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հետ
22.11.2024 | 15:15
Քաղաքապետարանը  չի թույլատրում լուսաբանել վարչության պետերի մրցույթը՝ խախտելով հրապարակայնության սկզբունքը
22.11.2024 | 15:07
Քննարկվել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը
22.11.2024 | 15:04
Զեյնալյանը մանդատը վայր է դնում, Լուկաշենկոն խոսել է 3-րդ համաշխարհային պատերազմից․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 14:54
Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է իր փաստաբան Փեմ Բոնդիի թեկնածությունը
22.11.2024 | 14:41
Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել
22.11.2024 | 14:28
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
Բոլորը

Հայկական կինոյի վերջին հաջողությունները Բաքվում անհանգստություն են առաջացրել։ Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են քննարկել հայկական «Ամերիկացի» ֆիլմի ներառումը «Օսկար» մրցանակաբաշխության shortlist-ում։

Հիշեցնենք, որ ռեժիսոր Միքայել Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի երկրորդ փուլում՝ 88 երկրից ընտրված 15 ֆիլմերի հետ միասին։ Ֆիլմը Խորհրդային Հայաստան հայրենադարձված և Հայոց ցեղասպանությունը վերապրած Չարլիի հուզիչ պատմությունն է՝ հայրենիքը վերագտնելու, այն անգամ բանտի ճաղավանդակների հետևից անսահմանորեն սիրելու անսպառ համբերության, հույսի և սիրո մասին:

Առաջին անգամ է, որ հայկական ֆիլմը հայտնվում է այս անվանակարգի երկրորդ փուլում։

Բաքվից հայկական ֆիլմի հաջողությանը դժկամությամբ են հետևում՝ դժգոհելով ադրբեջանական ֆիլմերի բացակայության փաստից, հատկապես, Արցախյան պատերազմի վերաբերյալ։ Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ները հարց են բարձրացնում՝ «ե՞րբ է Ադրբեջանում նկարահանվելու Ղարաբաղի մասին ֆիլմ, որը համաշխարհային համբավ ձեռք կբերի և ի՞նչն է խանգարում դրան»։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, «Դոլու» ֆիլմի սցենարի հեղինակ Ագիլ Աբասը լրատվամիջոցներին ասել է, թե հայկական ֆիլմի հաջողությունը, իբր, պայմանավորված է քաղաքական կողմնակալությամբ։

«Ադրբեջանում շատ լավ ֆիլմեր են նկարահանվել: Պարզապես «Օսկարը» մրցանակ է, որում քաղաքականությունն է ներգրավված: Կազմակերպիչները համապատասխան ցանկում ներառել են հայկական ֆիլմ՝ նրանց ուշադրությունը գրավելու համար: Ամբողջ աշխարհը գիտի, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ Չպետք է անհանգստանալ, կգա օրը և մենք մեզ ցույց կտանք»,- ասել է նա։

Ըստ Աբասի՝ կողմնակալության պատճառով է, որ ադրբեջանական ֆիլմերը հաջողություն չեն ունենում համաշխարհային մրցույթներում և մրցանակաբաշխություններում։

««Յալան» («Սուտ») ֆիլմը լավն է, և ես շատ կուզենայի, որ այն նկատվեր ու մրցանակի հրավիրվեր։ Սակայն դա տեղի չի ունենա, քանի որ «Օսկար» մրցանակաբաշխությունը քաղաքական է: Նույնը Նոբելյան մրցանակի դեպքում է»,- հավելել է Աբասը։

Հայկական մեկ այլ՝ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի հաջողությունը ևս աննկատ չի մնացել Ադրբեջանում։

Հիշեցնենք՝ 2023 թվականի նոյեմբերին վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր՝ IDFA (Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոն) փառատոնում հայկական կինոն աննախադեպ հաղթանակ էր գրանցել։ Վարդանյանի ֆիլմն արժանացել էր «Լավագույն ֆիլմ» և FIPRESCI մրցանակների։ «Լավագույն ֆիլմ» մրցանակը տրվում է տարվա լավագույն վավերագրական ֆիլմին, իսկ «FIPRESCI»-ն շնորհում է կինոքննադատների և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցությունը։

Ֆիլմը պատմում է Շողակաթ Վարդանյանի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված եղբոր՝ Սողոմոնի մասունքների որոնման մասին։ «1489»-ը Սողոմոնի մասունքներին տրված համարն է, որն էլ դարձել է ֆիլմի անվանումը։ Շողակաթը ֆիլմը նկարահանել է իր սմարթֆոնի տեսախցիկով՝ ներկայացնելով իր ընտանիքի ապրումները։

Հայկական ֆիլմի հաղթանակը, այն էլ՝ Արցախյան պատերազմի վերաբերյալ, Բաքվում բուռն քննարկումներ էր առաջացրել։

«Մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչ հաջողություններ ենք գրանցել մեր արտաքին քաղաքական և ռազմական ոլորտում նաև կինոյի ոլորտում, և դա պահանջում ենք Կինոյի գործակալությունից։ Հայ կինեմատոգրաֆիստները պետք է հաղթե՞ն հեղինակավոր մրցույթներում, որ մենք արթնանանք»,- հայտարարել էր կինոքննադատ Սևդա Սուլթանովան։

Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար, ռեժիսոր Ալի Իսա Ջաբբարովին ևս անտարբեր չի թողել հայկական ֆիլմի հաղթանակը։

«Ղարաբաղում անհետ կորած հայ զինվորի մասին վավերագրական ֆիլմը, ում ոսկորները հայտնաբերվել են 1 տարի անց, արժանացել է վավերագրական ֆիլմերի թիվ 1 փառատոնի՝ IDFA-ի գլխավոր մրցանակին։ Դեբյուտային ֆիլմը նկարահանել է զինվորի քույրը։ Ռեժիսորը տիտրերի մեջ ավելացրել է «էթնիկ զտումներ Ղարաբաղում» տեղեկությունը»,- գրել էր Ջաբբարովը սոցցանցում՝ նշելով, թե ֆիլմն աշխարհին փոխանցում է «օկուպանտ զինվորի պատմությունը՝ որպես ժողովրդի ողբերգություն»։

«Սա դեռ IDFA-ն է, սպասենք Կաննին ու Օսկարի՞ն, թե՞ արագ վերացնենք կինոյի ոլորտում պետական միջոցների կառավարման մեջ առաջացած խառնաշփոթը, գնանք քանակական ու որակական քայլերի»,- նշել էր Ջաբբարովը։

Կինոքննադատ Հաջի Սաֆարովն էլ մատնանշել էր, որ IDFA-ն համարվում է վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր փառատոնն աշխարհում։

«Նույնիսկ փառատոնում ցուցադրվելու համար ֆիլմի ընտրությունը մեծ հաջողություն է։ Խոսքը նաև խոսող երկրի գաղափարների տարածման և դրանք արտացոլելու մասին է։ Այս փառատոններն աշխարհին ցույց են տալիս, թե ինչ է կատարվում աշխարհում»,- հավելել էր նա։

Էմմա Չոբանյան