Թուրքիան Սուրբ Սոֆիայի տաճար այցելող զբոսաշրջիկների համար 25 եվրո մուտքավճար է սահմանում, նաև աղավաղում կառույցի պատմական տեսքը

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Թուրքիայի Մշակույթի նախարարությունն ավարտել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճար այցելող հավատացյալների և օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքերը բաժանելու ուղղությամբ աշխատանքը։ Ըստ այդմ, այցելուների համար պատրաստված տոմսարկղը կբացվի հունվարի 15-ին, իսկ զբոսաշրջիկներից մուտքի վճար կգանձվի 25 եվրո (825 թուրքական լիրա):

Այնուամենայնիվ, նախարարության տրամադրած տեղեկատվությունը լղոզում է օտարերկրյա զբոսաշրջիկների, ովքեր ցանկանում են մուտք գործել Սուրբ Սոֆիա՝ պաշտամունքի համար, և շենք մշակութային նպատակներով այցելող տեղացիների միջև տարբերությունը:

Նշենք նաև, որ պատմական Սուրբ Սոֆիայի տաճարում տեղադրվել է դուռ, որը նման է ավտոտնակներում օգտագործվողներին, որպեսզի տարբերի պաշտամունքի գնացող տեղացիներին և զբոսաշրջիկներին։

Սոցցանցերի օգտատերերն իրենց դժոգոհությունն են հայտնել պատմական շենքի մոտ տեղադրված դռան վերաբերյալ։

1500-ամյա Սուրբ Սոֆիայի տաճարն ի սկզբանե կառուցվել է որպես եկեղեցի Արևելյան Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում: Օսմանյան ժամանակաշրջանում այն վերածվել է մզկիթի, իսկ հանրապետության հռչակմամբ այն վերածվել է թանգարանի։

Երկար ժամանակ քաղաքական իսլամիստական խմբերն ու կուսակցությունները փորձում էին այն կրկին մզկիթի վերածել։ Սուրբ Սոֆիայի տաճարը, որը 86 տարի ծառայել է որպես թանգարան, 2020 թվականի հուլիսի 10-ից կրկին սկսել է ծառայել որպես մզկիթ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ։

Այն բանից հետո, երբ այն բացվեց պաշտամունքի համար, շենքը չկարողացավ դիմակայել մարդկանց մեծ հոսքին՝ բազմաթիվ խնդիրներ առաջացնելով։ Տաճարի բազմադարյա դռներն ու արտեֆակտները վնասվել են այցելուների կողմից, գմբեթից նույնպես սկսվել են կտորներ թափվել։

Շատ փորձագետներ պնդում են, որ շենքը պետք է սահմանափակվի բոլոր տեսակի այցելությունների համար, որպեսզի պահպանի իր ամբողջականությունը։

Էմմա Չոբանյան