Լոնդոնի մետրոյում «ուրվականների հետքեր» են հայտնվել․ իշխանությունները փորձում են ազատվել դրանցից

Լուրեր

12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Բոլորը

«Transport for London» (TfL) կազմակերպությունը, որը ղեկավարում է բրիտանական մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ցանցը, փորձում է ազատվել «ուրվականների հետքերից», որոնք հայտնվել են Լոնդոնի տրանսպորտային համակարգում ամենանոր՝ «Elizabeth line»-ի հարթակներում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մարդկանց ուրվագիծը հիշեցնող բծերը ոչ թե այլաշխարհիկ, այլ բավականին պրոզայիկ բնույթ ունեն․ դրանք առաջացել են նստատեղերի հետևում, երբ ուղևորներն անընդհատ մեջքով հենվում են պատերին:

Լոնդոնի քաղաքային խորհրդի պատգամավոր Քերոլայն Փիդջոնն այդ հարցով դիմել է քաղաքապետ Սադիկ Խանին: Նա հարցադրում է արել, թե ինչպես է TfL-ը երաշխավորում, որ կայանները մաքուր են պահվում, որպեսզի «թարմ տեսք ունենան գալիք տասնամյակների ընթացքում»:

«TfL ցանցի բոլոր կայաններում իրականացվում է մաքրման խիստ ծրագիր՝ ուղևորներին մաքուր և անվտանգ միջավայր ապահովելու համար։ Այնուամենայնիվ, TfL-ը լրացուցիչ ուղիներ է ուսումնասիրում Elizabeth Line կայարանների նստատեղերի հետևում գտնվող պատերը մաքրելու համար՝ հեռացնելու հետքերը և պաշտպանելու պատերն ապագայի համար։ TfL-ը նաև սկսել է նստատեղերի հետևում վինիլային պաշտպանիչ վահանակներ տեղադրելու փորձնական նախագիծ և այժմ ուսումնասիրում է դրա արդյունքները»,- ասվում է պատասխանում:

Elizabeth Line-ի որոշ կայարաններում պատերը պատված են պանելներով, որտեղ «ուրվականների» փոխարեն կարելի է տեսնել գունավոր ֆիգուրներ, ինչպես նաև գնացքների նստատեղերի դիզայնին համապատասխան նախշեր։