Դեսպան Բիյագովն այցելել է ՄՔԴ․ քննարկվել են ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
12.01.2024 | 23:09Հունվարի 11-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը քաղաքավարության այցելություն է ունեցել Միջազգային քրեական դատարան՝ հանդիպումներ ունենալով Դատարանի նախագահ Պ․ Հոֆմանսկիի, դատախազ Ք․ Խանի և գլխավոր քարտուղար Օ․ Զավալայի հետ։ Այս մասին տեղեկացնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։
«Զրուցակիցները շնորհավորեցին դեսպանին՝ նշանակվելու կապակցությամբ և ողջունեցին Հայաստանի անդամակցությունը Դատարանին։ Ընդգծվեց, որ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը մեծ կարևորություն ունի միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացման և անպատժելիության դեմ պայքարի տեսանկյունից։ Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ՀՀ կողմից Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանը, դատարանի հետ համագործակցությանը, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։