Ադրբեջանում նավթի տարեկան արդյունահանումը նվազում է

Լուրեր

07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի Էներգետիկայի նախարարության հրապարակած 2023 թվականի պաշտոնական վիճակագրությունը հաստատում է երկրում նավթի արդյունահանման զգալի տարեկան անկումը։ Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանն արդյունահանել է 30,2 մլն տոննա նավթ՝ ներառյալ կոնդենսատը, ինչը 7,4%-ով պակաս է 2022 թվականի արդյունահանման ծավալներից, ասվում է ադրբեջանական Թուրան գործակալության անդրադարձում։

Այս ցուցանիշի հիմնական պատճառը Ազերի-Չիրագ-Գյունեշլի բլոկն է, որտեղ նավթի արդյունահանման ծավալը կրճատվել է 12,7 տոկոսով՝ կազմելով 17,8 մլն տոննա։ Հաշվի առնելով, որ այն կազմում է երկրի նավթի ընդհանուր արդյունահանման գրեթե 59 տոկոսը, դրա կատարողականը զգալի ազդեցություն ունի երկրի համընդհանուր թվերի վրա։

Նշվում է, որ մինչ «Շահդենիզ» հանքավայրում կոնդենսատի արդյունահանումը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 4,3 միլիոն տոննայի, Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, պահպանել է 2022 թվականի արդյունահանման մակարդակը՝ 7,8 միլիոն տոննա։ Ապշերոնի հանքավայրը, որը համեմատաբար ավելի փոքր դերակատար է, ընդհանուր արտադրությունն ավելացրել է՝ 300 հազար տոննա կոնդենսատ:

Տարվա ընթացքում համաշխարհային շուկաներ է տեղափոխվել 25,2 մլն տոննա նավթ, ներառյալ՝ կոնդենսատը։ Մեծ մասը՝ 22,1 մլն տոննան, Ազերի-Չիրագ-Գյունեշլի, իսկ մնացած 3,1 մլն տոննան՝ SOCAR-ի կողմից է։

Լրատվամիջոցը գրում է, որ նավթի արդյունահանման նվազումը, հատկապես, ազդեցիկ Ազերի-Չիրագ-Գյունեշլի բլոկից, անհանգստություն է առաջացնում Ադրբեջանի էներգետիկ ոլորտի վերաբերյալ: Դա ընդգծում է այն խնդիրները, որոնց բախվում է երկիրը, հատկապես, հիմնական մատակարարների արտադրության մակարդակը պահպանելու և նրա տնտեսության վրա հնարավոր ազդեցության հարցում՝ հաշվի առնելով Ադրբեջանում էներգետիկ ոլորտի նշանակալի դերը։

Էմմա Չոբանյան