ԱՄՆ-ն ու Բրիտանիան Կարմիր ծովը վերածում են արյան լճի․ Էրդողան

Լուրեր

12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
12.08.2026 | 15:10
ՔՊ-ականների բոյկոտն ԱԺ-ում՝ «կաթողիկոս» բառը լսելիս // Ալիևը՝ ՀԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 15:01
Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
12.08.2026 | 14:47
Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո
12.08.2026 | 14:38
Սիսիանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․ Ռեզայի
12.08.2026 | 14:16
72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
12.08.2026 | 13:58
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 13:49
Հորդառատ տեղումներ կլինեն, հնարավոր է նաև կարկուտ
12.08.2026 | 13:37
Նախագահը Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:26
Իսլամ Մախաչևը և Իան Հարին հայացքների մենամարտ են անցկացրել Ռոքի Բալբոայի արձանի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:17
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Եմենում հութիների թիրախների դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիահարվածներին՝ նշելով, որ կիրառվում է անհամաչափ ուժ։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ Ամերիկան ​​ներկայում նույն կերպ է օգտագործում այդ անհամաչափ ուժը Իսրայելում և Պաղեստինում, հաղորդում է TRT Haber-ը։

Իրանը նայում է, թե ինչպես կարող է իրեն պաշտպանել այդ ամենից, հավելել է Էրդողանը։

«Անգլիան Ամերիկայի հետ միասին արդեն քայլեր է ձեռնարկել այս գործընթացում և շարունակում է անել։ Ինչպես գիտեք՝ նրանք այժմ փորձում են Կարմիր ծովը վերածել արյան լճի։ Եմենն ասում է, որ անհրաժեշտ պատասխան կտա՝ լինի դա Ամերիկան, թե Անգլիան, տարածաշրջանում օգտագործելով իր բոլոր ուժերը»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ տարբեր տեղերից լուրեր են ստանում, որ հութիները շատ հաջող պաշտպանություն են իրականացնում և հաջող պատասխան տալիս թե՛ Ամերիկային, թե՛ Անգլիային։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան ու ռազմական նավերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ էին հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին։

Էմմա Չոբանյան