Պենտագոնը չի կարողացել վերահսկել Կիևին տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի կարողացել ամբողջապես իրականացնել պահանջները՝ կապված Ուկրաինային մատակարարվող սպառազինությունների մոնիթորիգի հետ։ Այս մասին ասվում է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դրանում ասվում է, որ 2023 թվականի հունիսի 2-ի դրությամբ՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա կամ ընդհանուր մատակարարումների 59 տոկոսը, որոնք պահանջում են վերջնական օգտագործման ուժեղացված վերահսկողություն, ժամանակին չեն գույքագրվել: Խոսքը, մասնավորապես, հակատանկային զինատեսակների, զենիթահրթիռային համակարգերի և կամիկաձե անօդաչուների մասին է։

Չհաշվառված զենքի մեծ քանակությունը փաստաթղթի հեղինակները կապում են գերատեսչության՝ մատակարարումների վերաբերյալ ամբողջական հաշվետվություն տրամադրելու անկարողությամբ: Նշվում է, որ դա, իր հերթին, «կարող է մեծացնել զենքի գողության կամ դիվերսիայի վտանգը երրորդ երկրներ»։

Զեկույցի վրա հիմնված The New York Times-ի արած հաշվարկների համաձայն՝ ամերիկյան իշխանությունները չեն կարողացել պատշաճ կերպով հաշվել մոտավորապես 40 հազար միավոր զենք։

Պաշտպանության նախարարության ստուգումը վերաբերել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա փոխանցված զենքի միայն մի փոքր մասին՝ ընդհանուր 1,69 մլրդ դոլար արժողությամբ։

Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը, մեկնաբանելով գլխավոր տեսուչի զեկույցը, ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի գտնել որևէ վկայություն Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրված օգնության չարաշահման վերաբերյալ։

«Չկան հավաստի ապացույցներ Ուկրաինայից ԱՄՆ-ի կողմից տրամադրված ժամանակակից սպառազինության վերաուղղման վերաբերյալ»,- ասել է նա՝ նշելով, որ ուկրաինական զորքերն արդյունավետ օգտագործում են մարտի դաշտում ստացած հնարավորությունները։

Էմմա Չոբանյան