Ռուս երիտասարդության գրեթե կեսը հրաժարվում է քվեարկել Պուտինի օգտին. հարցում

Լուրեր

07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի վայելում մինչև 30 տարեկան ռուսաստանցիների անվերապահ աջակցությունը։ Այս մասին են վկայում Չիկագոյի համալսարանին առընթեր NORC կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները։ Այս տարիքի քաղաքացիների միայն 53%-ն է պատրաստ քվեարկել պետության ներկայիս ղեկավարի օգտին, որը պատրաստվում է առաջադրվել հինգերորդ ժամկետի համար, իսկ 47%-ը կնախընտրեր այլ թեկնածուի, փոխանցում է The Moscow Times-ը։

Պուտինի ամենաակտիվ կողմնակիցները 60 տարեկանից բարձր ռուսներն են։ Նրանց 73%-ը նախատեսում է մարտին կայանալիք ընտրություններում աջակցել նախագահին։ Ընդհանուր առմամբ, երկրի բնակչության երկու երրորդը պատրաստվում է քվեարկել Պուտինի օգտին, միաժամանակ, նրա թեկնածությունն ավելի հաճախ պաշտպանում են կանայք (70%), քան տղամարդիկ (61%)։

Բացի այդ, Ռուսաստանում քաղաքական դաշտը փոխելու պահանջ կա։ Այսպես, հարցվածների 74%-ն ասել է, որ երկրում պետք է ընդդիմություն լինի գործող իշխանությանը։ Սակայն, չնայած մեծամասնությունը կողմ է փոփոխությանը, դրա հրատապության վերաբերյալ կարծիքները տարբեր են. 42%-ը կարծում է, որ դրա ժամանակն արդեն եկել է, 46%-ը՝ հակառակը։

Ռուսներին հարցրել են նաև, թե ինչպես են վերաբերվում ուկրաինական պատերազմին, որը սկսել է Պուտինը և որը շարունակվում է արդեն մոտ երկու տարի։ Ինչպես պարզվել է՝ նրան աջակցում է քաղաքացիների 63%-ը։ Հիմնականում հարցվածներն իրենց դիրքորոշումը հիմնավորել են «ՆԱՏՕ-ի սպառնալիքներով»։