Ֆրանսիայի հայերը տխուր են այս երեկո․ Բուիսոնը՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարի նշանակման մասին

Լուրեր

15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
Բոլորը

Ֆրանսիական «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը X-ում արված գրառմամբ անդրադարձել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետի կողմից Մշակույթի նախարար Ռաշիդա Դաթիի նշանակմանը՝ հիշեցնելով նրա ոչ հայամետ դիրքորոշումը։ Բուիսոնը 2016 թ-ին արված մի լուսանկար է  հրապարակել, որում պատկերված են Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Լուսանկարն արվել է այն բանից հետո, երբ ֆրանսիացի տասը պատգամավորներ և սենատորներ կոչ են արել նախագահ Օլանդին միջնորդել ՄԱԿ-ին՝ հօգուտ Ադրբեջանի որոշում կայացնել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հարցում։

«2016թ-ին Ռաշիդա Դաթին ստորագրել է սույն դիմումը՝ Le Figaro-ի հետ զրույցում ասելով, որ «լավ ադրբեջանցիները զոհ են գնացել վատ հայերին»։ Մնացածը մենք գիտենք՝ էթնիկ զտում Արցախում՝ ադրբեջանցիների կողմից։ Ֆրանսիայի հայերը տխուր են այս երեկո»,- գրել է  Բուիսոնը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Գաբրիել Աթալը ձևավորում է իր կաբինետը։ Նա զբաղեցրած պաշտոնից ազատել է արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային՝ նշանակելով 38-ամյա Ստեֆան Սեժուրնեին,իսկ մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքին փոխարինել է Ռաշիդա Դաթիով։ Ի դեպ, բազմաթիվ ֆրանսիացիների համար անակնկալ է եղել Դաթիի մուտքը Էմանուել Մակրոնի թիմ, քանի որ նա Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կառավարությունում արդարադատության  նախարարն էր։ 

Նշենք, որ  Դաթին դարձել է առաջին մահմեդական կինը, որը խոշոր պետական պաշտոն է զբաղեցրել Ֆրանսիայում։

Անահիտ Խաչատրյան