Հայաստանում կարող են կայքեր արգելափակվել․ Սամվել Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը դեռևս 2023-ի դեկտեմբերի 21-ի նիստում հավանության արժանացրեց չզեկուցվող մի քանի նախագծեր՝  «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»։

Թեև ոլորտում իսկապես կարգավորման անհրաժեշտություն կա, բայց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այստեղ լուրջ ռիսկեր է տեսնում, որոնցից գլխավորը, ըստ նրա, հնարավոր գրաքննությունն է։

«Սա մեծ արշավ է, որպեսզի մարդիկ քիչ զբաղվեն լոտոներով, խաղադրույքներով, ինչը ողջունելի է, բայց միշտ չէ, որ այս ամենն ունենում է ճիշտ հետևանքներ։ Մենք պիտի հասկանանք, որ այս խստացումները այն մարդկանց դեմ են, որոնք խորացած են խաղադրույքներ կատարելով։ Այսօր գրեթե անհնարին է հայկական բանկային քարտով վճարում անել ՀՀ-ից դուրս գտնվող ինչ-որ անհայտ օնլայն կազինոներ։ Այն մարդիկ, որոնք դա անում են, գնում գտնում են այլ երկրում վճարային հնարավորություններ, այսինքն՝ մենք խոսում ենք սահմանափակումների մասին, որոնք արվում են այն մարդկանց համար, որենք արդեն լուրջ էներգիա են ծախսում շրջանցելու սահմանափակումները»,- ընդգծում է մեդիափորձագետը։ 

Կառավարությունը որոշել է ստեղծել գործընթացների և տեխնիկական լուծումների համադրվող մի համակարգ, որը թույլ կտա արգելափակել Հայաստանում չլիցենզավորված ինտերնետ շահումով խաղերի և դրանց նման հարթակները։  

«Հայաստանում առ այսօր չկա սահմանափակումների մասին որևէ կարգավորում, բայց ստեղծվելու է հանձնաժողով, որն ունենալու է օրենքի ուժով կայքեր արգելափակելու մանդատ, որն էլ կարող է վերածվել գրաքննության գործակալության»,- ասում է Մարտիրոսյանը։

Ստեղծվելիք համակարգը, ըստ նրա, ազդելու է ինտերնետ կապի գնի վրա, քանի որ պրովայդերները պարտադրված են լինելու գնել թանկ սարքավորումներ՝ արգելափակումներն իրականացնելու համար։ Բացի այդ, արգելափակումները կարող են շրջանցել՝ տեղադրելով VPN-ներ։ Ըստ մեդիափորձագետի՝ արդյունքում մենք կունենանք թանկ ինտերնետ և չգործող օրենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան