Ձեթն էժանացել է 30 %-ով․ ծառայությունները շարունակում են թանկանալ․ Վիճկոմիտեի տվյալները

Լուրեր

15.05.2024 | 23:54
25 հեկտար հողերը կվերադարձվեն Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա. վարչապետի աշխատակազմ
15.05.2024 | 23:40
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել
15.05.2024 | 23:30
Թուրքիայում մտահոգված են, որ պետական ծախսերի նոր կրճատումները կարող են ազդել առողջապահական և կրթական ծառայությունների վրա
15.05.2024 | 23:24
Վրաստանում գտնվող ԵՄ երկրների արտգործնախարարները դիմել են ցուցարարներին
15.05.2024 | 23:12
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր
15.05.2024 | 22:53
ChatGPT-ի ստեղծողներից Իլյա Սուցկվերը հեռացել է OpenAI-ից
15.05.2024 | 22:35
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2024 | 22:19
Խնդրել է փրկել, վիրավորներին օգնել, ռուսները երեսին ծիծաղել են. վկայություններ Արցախից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2024 | 22:13
Բաքվի իշխանությունները կրկին հրաժարվել են արտոնել ընդդիմության հանրահավաքը
15.05.2024 | 21:57
Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած
15.05.2024 | 21:44
Խորվաթիայում առգրավված Պուտինի կնքահոր՝ Վիկտոր Մեդվեդչուկի զբոսանավը պաշտոնապես անցել է Ուկրաինայի իրավասությանը
15.05.2024 | 21:30
Առարկություն չունենք «Գոյ»-ի` մասնավոր թատրոնի կարգավիճակով գործելու վերաբերյալ. ԿԳՄՍ փոխնախարար
15.05.2024 | 21:17
Աշխատավարձն Աղազարյանի եկամտի միակ աղբյուրն է
15.05.2024 | 21:03
ԱԳՆ-ը՝ Վրաստան այցելող զբոսաշրջիկների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
15.05.2024 | 20:59
Թուրքիայում 16-ամյա աղջկա են ձերբակալել Էրդողանի ավտոշարասյան ուղղությամբ հայհոյանքներ հնչեցնելու համար
Բոլորը

Հայաստանում 2023 թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքն էժանացել է 4.8 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Ամենաշատն էժանացել են յուղերը, հացն ու բանջարեղենը։

Այսպես․ Դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ էժանացել են․

  • Հացաբուլկեղեն և ձավարեղեն՝ – 8․7 %։  Հացի գինը նվազել է 7.3 %-ով, լոբունը՝ 3.9 %-ով, բրնձինը՝ 3.4 %-ով, հնդկացորենինը՝ 24.6 %-ով, ալյուրինը՝ 19.9 %-ով, ոլոռինը՝ 17.8 %-ով, հաճարինը՝ 7.5 %-ով, բլղուրինը՝ 6.9 %-ով, ձավարինը՝ 6.2 %-ով, մակարոնեղենինը՝ 11.7 %-ով։
  • Յուղեր և ճարպեր՝ – 20․6 %։ Արևածաղկի ձեթի գինը նվազել է 30.6 %-ով, Մարգարինի գինը 2023 թ. դեկտեմբերին 2022 թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 23.1 %-ով, կարագինը՝ 5.7 %-ով։
  • Բանջարեղեն` – 6․6 %։ Կարտոֆիլն էժանացել է 34 %-ով, սոխը՝ 11 %-ով, խնձորը՝ 16 %-ով, տանձը՝ 12 %-ով։
  • Ձուկ և ծովամթերք` – 5․6 %։ «Իշխան» ձկնատեսակն էժանացել է 6.5%-ով:
  • Շաքար, մրգախյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն` –3․9 %։ Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 6.1 % գնանկում, շոկոլադի գինը նվազել է 5,4 %-ով։
  • Հանքային կամ աղբյուրի ջուր, շշալցված խմելու ջուր` -2.9 %
  • Կաթնամթերք, պանիր և ձու` – 2.3 %։ Կաթնաշոռի գինը նվազել է 0.4 %-ով, մածունինը՝ 0.5 %-ով,  թթվասերինը՝ 1.0 %-ով, թարմ կաթինը՝ 3.1 %-ով, պանրինը՝ 6,8 %-ով։
  • Միս՝ -1 %։ Խոզի և գառան մսերի գները նվազել են 11.4 % և 2.2 %-ով, տավարի մսինը՝ 0.7 %-ով, թռչնամսի գինն աճել է 0.6 %-ով։

Փոխարենը թանկացել են ալկոհոլն ու ծխախոտը։ 1 տարում ալկոհոլային խմիչքը թանկացել է 6.0%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 11.5%-ով: Միրգը թանկացել է 0.7%-ով, սուրճի գներն աճել են 0.6%-ով։

Ծառայությունները ևս շարունակել են թանկանալ․

  • Հագուստի մաքրում, նորոգում և վարձույթ՝ + 5.3 %
  • Կոշիկի նորոգում և վարձույթ՝ + 5.0 %
  • Բնակարանի նորոգման և սպասարկման ծառայություններ՝ + 3.2 %
  • Կահույքի, տնային գործածության առարկաների նորոգում՝ + 5.1 %
  • Կենցաղային սարքերի նորոգում՝ + 4.4 %
  • Բժշկական ծառայություններ՝ + 5.9 %
  • Տրանսպորտի ծառայություններ՝ +13.2 %
  • Հանգստի կազմակերպման համալիր ծառայություններ՝ + 19.5 %
  • Սպասարկման ծառայություններ՝ + 4.2 %
  • Հյուրանոցային ծառայություններ՝ + 2.8 %
  • Վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայություններ՝ + 2.7
  • Ֆինանսական այլ ծառայություններ, չներառված ուրիշ խմբավորումներում՝ + 10.3 %։

Ծառայությունների կատեգորիայում նվազում է արձանագրվել տրանսպորտի ապահովագրության ոլորտում՝ – 13.4 %։

Անժելա Պողոսյան