Արշավիր Ղարամյանը՝ Ադրբեջանի ազգային հերոսի նոր հուշաքարի տեղադրման մասին

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

Հարգելի հայրենակիցներ, մարտական ընկերներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ազգային հերոս համարվող Ալլահվերդի Բագիրովի՝ Ակնայի (նախկինում Աղդամ) տարածքում նոր հուշաքարի (ոչ տապանաքարի) տեղադրումն ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունները հասարակության վրդովմունքն են առաջացրել, ցանկանում եմ տեղեկացնել հետևյալը.

2018 թվականի մարտի վերջին խնդրանքով ինձ է դիմել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, տեղեկացնելով, որ պատրաստվում է ինչ-որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հարցազրույցներ անել, կրկնում եմ՝ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ անել, ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և Արցախյան շարժման մասնակից Ռազմիկ Պետրոսյանի հետ՝ Ադրբեջանի հերոս Ալլահվերդի Բագիրովի մասին:

Ես ասել եմ, որ նախկինում էլ նման հարցազրույցներ եղել են, այդ թեմայով չկան իրավական սահմանափակումներ և այդ հարցում ԱԱԾ-ն չի կարող որևէ սահմանափակում մտցնել, սակայն նշել եմ, որ այդպիսի նախաձեռնությունները կարող են բարոյական հարթությունում ոչ ճիշտ ընկալվել:

Խանումյանի խնդրանքով խոսել եմ նաև Ռազմիկ Պետրոսյանի հետ և ասել, որ հարցազրույց տալու հետ կապված որևէ իրավական խնդիր չեմ տեսնում, առավել ևս, որ նախկինում ևս Պետրոսյանը նման հարցազրույցներ տվել է:

Ինչ վերաբերում է այդ ծրագրի շրջանակներում տեղադրված հուշաքարին, ապա դրա մասին իմացել եմ օրեր առաջ, ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Օսիպյանի կողմից ցանցում շրջանառած տեսանյութից՝ պաշտոնիցս ազատվելուց երկու ամիս անց:

Թեմայի շուրջ հետագա եզրակացությունները թողնում եմ ձեզ:

Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ