Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել

Լուրեր

27.11.2026 | 16:03
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը նոր հեռանկարներ է բացում․ Էստոնիայի ԱԳ նախարար
27.11.2026 | 15:54
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են IBA-ի նախագահի գավաթին
27.11.2026 | 15:47
Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
27.11.2026 | 15:41
Սպիտակի համայնքապետարանը խոչընդոտում է «Բարոյական արժեքներ»-ի նախընտրական ավտոերթը․ «Անկախ դիտորդ»
27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
Բոլորը

Ադրբեջանը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա՝ բաղկացած էլեկտրական սարքավորումներից։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավոտաշարասյունը բաղկացած է 25 բեռնատարից, որը հումանտար բեռով շարժվել է Սումգայիթի տեխնոլոգիական պարկից։

«Բեռը ներառում է ավելի քան 677 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 22 կոմպլեկտ տրանսֆորմատորային ենթակայաններ»,- ասվում է Էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ։

Բեռը պատրաստվել է Ուկրաինայից ստացված հայտերի հիման վրա՝ 7,6 մլն դոլար ընդհանուր արժեքով։

Սա հումանիտար օգնության արդեն 4-րդ խմբաքանակն է, որ Բաքուն ուղարկում է Կիևին։ Առաջինն ուղարկվել էր 2023 թվականի հոկտեմբերի 30-ին, երկրորդը՝ նոյեմբերի 21-ին, երրորդը՝ դեկտեմբերի 8-ին։

Դեռևս 2023-ի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել պետական ​​բյուջեից 7,6 միլիոն դոլարին համարժեք մանաթ հատկացնելու մասին՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Դրա  համաձայն՝ մարդասիրական օգնությունը ներառելու էր էլեկտրասարքավորումների գնում և Ուկրաինա փոխադրում։

Էմմա Չոբանյան