Բաքուն չի ընդունում ՀՀ-ի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ու շարունակում արտատարածքային միջանցք պահանջել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բաքուն ՀՀ-ի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը չի ընդունում։ Այս մասին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Կարծում եմ դա պարզապես PR ակցիա է։ Գիտեք, որ Հայաստանը չի իրականացնում  նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեկ դրույթը։ Դրա ամար էլ նրանք նման առաջարկ են ներկայացրել այդ փաստը կոծկելու ու միաժամանակ «Զանգեզուրի միջանցք» բառը ջնջելու համար։ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը նրանց շատ է նյարդայնացնում։ Իսկ երբ ասում եմ, որ միջանցքը կասկածի տակ չի դնում որևէ երկրի ինքնիշխանությունը, ի վերջո, կա Հյուսիս-Հարավ միջանցք, որն անցնում է Ադրբեջանի տարածքով։ Ի վերջո, կա «Արևելք-Արևմուտք» միջանցքը, բայց չգիտես ինչու Հայաստանում «միջանցք» բառը մի փոքր այլ վերաբերմունք է առաջացնում։ Ուստի՝ այն սկզբում կոչվել է «Հայկական խաչմերուկ», իսկ հետո՝«Խաղաղության խաչմերուկ»։ Բայց իրականում սա ոչ այլ ինչ է, քան PR արշավ»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

«Առաջին հերթին նրանք պետք է մեզ  անարգել անցում ապահովեն Զանգիլանի և Օրդուբադի միջև ընկած տարածքում։ Ես արդեն ասել եմ և ուզում եմ նորից ասել, որ Ադրբեջանից Ադրբեջան մեկնող բեռները, քաղաքացիները և տրանսպորտային միջոցները պետք է անցնեն ազատ՝ առանց որևէ ստուգման և մաքսային վարչարարության մեջ ներգրավվելու։ Ինչ վերաբերում է այլ երկրների բեռներին, օրինակ՝ Կենտրոնական Ասիայից Թուրքիա բեռներին Հայաստանի տարածքով, կամ նույնիսկ Ադրբեջանից Թուրքիա որոշ բեռներ, ապա, բնականաբար, բոլոր մաքսատուրքերը պետք է վճարվեն»,-ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ նշելով, որ Հայաստանի առաջարկած հաղորդակցման ուղիները Բաքվի համար ընդունելի չեն։

«Նրանց առաջարկած երթուղին՝ Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան, անօգտագործելի է։ Այն անհնար կլինի օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, քանի որ այնտեղ եղանակային պայմաններն ու տեղանքը շատ դաժան են։ Ամենաճիշտ տարբերակը Մեղրիի տարածքով ճանապարհն է։ Դեռ խորհրդային տարիներին այնտեղից երկաթգիծ էր անցնում, մայրուղի էր կառուցվում։ Երկաթուղին և ճանապարհը նույնպես պետք է անցնեն այս ճանապարհով»,-ասել է Ալիևը՝ կրկին պնդելով, որ Ադրբեջանից Նախիջևան մարդիկ ու բեռները պետք է անցնեն առանց որևէ տեսակի ստուգման։

«Եթե ​​իմ նշած երթուղին չբացվի, ուրեմն մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում»,-հայտարարել է նա։