Էրդողանը հայտարարել է, թե իրենք պաշտպանում են Թուրքիայի շահերը․ «Մեր ադրբեջանցի եղբայրների հետ Ղարաբաղի ազատագրումն այդ օրինակներից է»

Լուրեր

23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
23.07.2026 | 15:29
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն «աղաչում է» ԱՄՆ-ին գործարք կնքել
23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
23.07.2026 | 15:15
Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի
23.07.2026 | 15:10
Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը՝ 1 մլրդ գրավ և բացակայելու արգելք // Հայ գերիներին ազատելու կոչ ԱՄՆ-ից․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 15:02
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման աջակցությունը կավելանա մինչև 8.7 մլն դրամ
23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
23.07.2026 | 14:44
Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար
23.07.2026 | 14:29
ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և աշխատավարձերի թերհայտարարագրում
23.07.2026 | 14:20
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
23.07.2026 | 14:11
Կապանում մեկնարկում են ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ազգային հետախուզական ծառայության կազմավորման 97-ամյակի միջոցառմանը հայտարարել է, որ Անկարան չի գործում ուրիշների ասելով, ինչպես արել է անցյալում, հաղորդում է TRT Haber-ը:

«Մենք ենք սահմանում մեր յուրաքանչյուր որոշում ներքին և արտաքին քաղաքականության մեջ, յուրաքանչյուր քաղաքականություն, որը իրականացնում ենք, ամբողջությամբ ուղղված է դեպի Թուրքիա։ Մենք ձգտում ենք անել այն, ինչ պահանջում է մեր երկրի շահը՝ անկախ նրանից, թե ինչ է ասում որևէ մեկը»,- ասել է նա։

Ըստ Էրդողանի՝ իրենք խիզախորեն պաշտպանում են ազգի շահերը ինչպես դիվանագիտության, այնպես էլ ռազմական ոլորտում՝ ճիշտ ժամանակին, ճիշտ քայլերով, ինչպես, օրինակ, «ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում»։

«Շուրջ 30 տարվա օկուպացիայից հետո մեր ադրբեջանցի եղբայրների հետ Ղարաբաղի ազատագրումն այդ օրինակներից է։ Մեր աջակցությունը Լիբիայի օրինական կառավարությանը, որի հետ մենք հին կապեր ունենք, նույնպես դրանցից մեկն է։ Դրանցից մեկն այն ամուր կամքն է, որը մենք դրսևորել ենք՝ պաշտպանելու մեր հայրենիքը Էգեյան ծովից մինչև Սև ծով և Արևելյան Միջերկրական»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան