Time-ը նշել է 2024 թվականի համաշխարհային ռիսկերը

Լուրեր

27.11.2026 | 15:47
Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
27.11.2026 | 15:41
Սպիտակի համայնքապետարանը խոչընդոտում է «Բարոյական արժեքներ»-ի նախընտրական ավտոերթը․ «Անկախ դիտորդ»
27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
Բոլորը

Ամերիկյան The Time ամսագիրը ներկայացրել է 2024 թվականի համաշխարհային ամենամեծ ռիսկերի տասնյակը։ Ցուցակի երրորդ տեղը զբաղեցրել է «մասնատված Ուկրաինան»։ Այս մասին ասված է պարբերականի հդովածում։

Մասնավորապես, նշվում է, որ այս տարի «Ուկրաինան վտանգված է դե ֆակտո մասնատվելու, իսկ այժմ մարտի դաշտում նախաձեռնությունը և նյութական առավելությունը Ռուսաստանի ձեռքում է»։ Հրապարակման մեջ ասվում է, որ 2024 թվականը շրջադարձային կլինի պատերազմի հարցում, և եթե Ուկրաինան չլուծի իր խնդիրները կենդանի ուժով, չավելացնի զենքի արտադրությունը և մոտ ապագայում իրատեսական ռազմական ռազմավարություն չմշակի, նրա տարածքային կորուստները «կարող են մեծանալ»։

Հոդվածի հեղինակները նշում են, որ Ուկրաինային «հուսահատորեն անհրաժեշտ են լրացուցիչ զորքեր»։ Միևնույն ժամանակ, Ուկրաինան տուժել է ԱՄՆ-ի քաղաքական և նյութական աջակցության նվազման պատճառով, իսկ եվրոպական օգնության հեռանկարը միայն մի փոքր է բարելավում իրավիճակը:

The Time-ը կանխատեսում է, որ 2024 թվականին Ուկրաինան ավելի մեծ ռազմական ռիսկի կդիմի, ներառյալ՝ ՌԴ տարածքում ավելի շատ թիրախների հարվածելը, ինչը կարող է առաջացնել Ռուսաստանի աննախադեպ պատասխանին և հակամարտությանը ՆԱՏՕ-ի ներքաշվելուն։

The Time-ի մյուս գլոբալ ռիսկերը 2024 թվականի համար ներառում են.

• ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների պատճառով ճգնաժամը և պառակտումը,
• իրավիճակը Մերձավոր Արևելքում,
• արհեստական բանականության անվերահսկելիությունը,
• Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի ուժեղացումը,
• Չինաստանի տնտեսության վերականգնման անհնարինությունը,
• հանուն օգտակար հանածոների պայքարը,
• համաշխարհային գնաճի շոկը,
• մոլորակի վրա էքստրեմալ եղանակային պայմանները և կլիմայական ռեժիմը,
• անորոշություն և կորուստներ ընկերությունների համար

Առաջիկա 15 տարիների ընթացքում Չինաստանը կդառնա աշխարհի ամենամեծ տնտեսությունը, իսկ Մեծ Բրիտանիան՝ Եվրոպայի ամենաարագ զարգացող տնտեսությունը՝ համաձայն նոր երկարաժամկետ կանխատեսումների։