Լիբիայի ամենամեծ նավթահանքը փակվել է բողոքի ակցիաների պատճառով

Լուրեր

12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 19:00
Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 17:35
Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինա կռվելու՝ հանուն Կրեմլի «ռուսական խաղաղության»․ The Economist
12.08.2026 | 17:22
«Սան Պաուլուի» ավտոբուսն առգրավվել է 86 կգ մարիխուանա տեղափոխելիս
Բոլորը

Լիբիայի նավթի ազգային կորպորացիան (ԱՕԿ) ֆորսմաժորային իրավիճակ է հայտարարել հունվարի 7-ից «Ալ-Շարարա» նավթային հանքավայրի լիակատար փակման պատճառով։ Ցուցարարների գործողությունների պատճառով դադարեցվել է նաև Զավիա նավահանգիստ վառելիքի մատակարարումը, փոխանցում է Կոմերսանտը։

«Նավթի ազգային կորպորացիան 2024 թվականի հունվարի 7-ից «Ալ-Շարարա» հանքավայրում հայտարարում է ֆորս մաժոր՝ ցուցարարների կողմից դրա արգելափակման հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամբողջությամբ դադարեցվել է նաեւ հանքավայրից Զավիա նավահանգիստ հում նավթի մատակարարումը։ «Աշ-Շարարա» հանքավայրում արտադրությունը կազմել է օրական 300 հազար բարել:

Երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ֆեզզան շրջանի բնակիչները հունվարի 2-ին գործադուլ են հայտարարել։ Տեղի բնակիչները պարբերաբար դժգոհում են վառելիքի մատակարարման ընդհատումներից, անբավարար զարգացած ենթակառուցվածքներից և մաքսանենգության աճից։ Ցուցարարները սպառնում են արգելափակել լիբիական մեկ այլ խոշոր նավթահանք՝ Ալ-Ֆիլը:

Ալ-Ֆիլը և Ալ-Շարարան Ալ-Ազվիայի ցուցարարների կողմից արգելափակվել էին նաև 2023 թվականի հուլիսի 13-ից մինչև հուլիսի 16-ը: Բողոքի պատճառը Տրիպոլիում իրենց ցեղակից, Ազգային համաձայնության կառավարությունում ֆինանսների նախկին նախարար Ֆարաջ Բումտարիի կալանավորումն էր։