Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն օրեցօր ավելի է վատանում. փաստաբանները սպասում են խափանման միջոցի փոփոխմանը

Լուրեր

11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն օրեցօր ավելի է վատանում։ Այս մասին Factor.am-ին հայտնեց նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Այն հիվանդությունը, որը գեներալն ինքը ունի, քրեակատարողական հիմնարկում հնարավորություն չկա կայուն պահել»,- ասաց նրա պաշտպանը՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից փորձաքննություն է նշանակված, որի արդյունքում հնարավոր է՝ խափանման միջոցը փոխվի:

Մանվել Գրիգորյանի փաստաբանը շեշտեց՝ շարունակում են հուսալ, որ նրա խափանման միջոցը կփոխվի, այլապես, կմտածեն, որ նպատակադրված և հանձնարարված խոշտանգման են ենթարկում իր պաշտպանյալին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Ինչպես նաև մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։

Արսեն Մկրտչյանի խոսքով՝ հատկապես յուրացումներ կատարելու մեղադրանքը «ֆեյք մեղադրանք է, որը ինչպես ծնվել է, այնպես էր կջախջախվի»: «Սոցիալական մեդիաներում պատվիրված, ուղղորդված հանրային կարծիք ձևավորելու նպատակով շահագրգիռ անձանց կողմից վճարված մեղադրանք է, որի հիմքում ոչինչ չկա»,- շեշտեց Մանվել Գրիգորյանի փաստաբանը: