Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերից հետո ավելի քան հարյուր շենք է վնասվել

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած մի քանի հզոր երկրաշարժերից հետո ավելի քան հարյուր շենք է վնասվել, մի քանիսը փլուզվել են։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական վարչակազմերը։

Մասնավորապես, Տոյամա պրեֆեկտուրայի բնակիչները, որը հարևան է Իսիկավային, հայտնել են վնասների մասին: Բուն Իսիկավայում վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Առայժմ հայտնի է միայն Վաջիմա քաղաքում խոշոր հրդեհի մասին, սակայն մանրամասներ չեն հաղորդվում։

Կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշիի խոսքով՝ հայտնի է տան փլուզման առնվազն վեց դեպքի մասին։ Փլատակների տակ կարող են մարդիկ լինել։

Տեղեկություններ կան նաև երկրաշարժի հետևանքով վիրավորների մասին։ Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  նրանք ստացել են կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ։ Մահվան դեպքերի մասին տվյալներ դեռ չկան։

Ցունամիի սպառնալիք է հայտարարվել Ճապոնիայի ամբողջ արևմտյան ափի երկայնքով՝ Հոկայդոյից մինչև Կյուսյու։

Աշխարհի ամենամեծ ատոմակայանի՝ Կաշիվազակի-Կարիվայի տարածքում ալիքի բարձրությունը կազմել է 40 սանտիմետր։ Կառավարությունն ու Ատոմային էներգիայի կոմիտեն ստեղծել են շտաբ՝ ատոմակայաններում վթարները կանխելու համար։

Ցունամիի սպառնալիք է հայտարարվել նաև Ռուսաստանի Հեռավոր Արևելքում՝ Սախալինում, Վլադիվոստոկում, Նախոդկայում և Խաբարովսկի երկրամասում։