Միջպետական հետախուզման մեջ գտնվողը հայտնաբերվել է
Հասարակություն
29.12.2023 | 19:14Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները համատեղ, Անձնագրային և վիզաների վարչությունից ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել 45-ամյա մի տղամարդու, որը ՌԴ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (մարմնական վնասվածք) հատկանիշներով գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ ստորագրություն։
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։