Կարեն Անդրեասյանը նամակ է գրել Ձմեռ պապին

Լուրեր

08.07.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.07.2026 | 22:10
Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ում պաշտպանական համագործակցությունը կառուցել առանց խոչընդոտների
08.07.2026 | 21:57
Առյուծի անկման հիմնական պատճառը տեղափոխումը չէ. FPWC-ի հայտարարությունը
08.07.2026 | 21:40
Հետաձգվում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը. ինչ են բանակցել Կարապետյանը և կառավարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:35
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
08.07.2026 | 21:25
Վահե Գևորգյանն ու Կարեն Նալբանդյանը` «Ելիմայի» դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:12
Թրամփը հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ
08.07.2026 | 21:00
Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկանի խոսքը առյուծների վանդակի մասով․ կալանքը անձնական քինախնդրություն է․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 20:47
Թրամփը սպառնում է չորեքշաբթի երեկոյան Իրանի դեմ նոր հարվածներով
08.07.2026 | 20:33
Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը
08.07.2026 | 20:20
ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
08.07.2026 | 20:08
Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է հաշտեցնել ՌԴ-ին և Ուկրաինային, «ինչպես արել է Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում»
08.07.2026 | 20:00
Իմ տեսնելով՝ Ծառուկյանը դիմադրելու գործողություն է արել իրավապահներին․ գետնին պառկեցնելն ադեկվատ է այդ դեպքում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 19:45
Հայտնի են ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
08.07.2026 | 19:30
«Ասֆալտին փռելու» տեսարան․ ինչո՞ւ Ծառուկյանին 7 հոգով գետնին պառկեցրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նամակ է գրել Ձմեռ պապին․

«Բաց նամակ Ձմեռ պապին և բոլոր բարի մարդկանց
Երազում եմ, որ 2024 թվականին կատարվեն իմ 5 խնդրանքները.

1. Բացահայտվեն ու դատապարտվեն այսքան զտումներից, հորդորներից ու նախազգուշացումներից հետո դատական համակարգում ծվարած վերջին եզակի կոռուպցիոներները: Բացահայտվեն նաև բոլոր այն կառույցներն ու անհատները, ում մեղքով ձգձգվեցին կամ տապալվեցին հայտնի քրեական գործերը: Այս ամենը բացահայտվի, որպեսզի այլոց պատճառով կամ 4-5 դատավորի մեղքով այլևս չվարկաբեկվի ու հեղինակազրկվի ողջ դատական համակարգը:
2. Ամենավատ վիճակում է մնում վարչական արդարադատության ծանրաբեռնվածությունը: Նախորդ տարի լուծեցինք քաղաքացիական, քրեական և հակակոռուպցիոն դատարանների խնդիրների մեծ մասը, ու մարդիկ այստեղ կսկսեն ողջամիտ ժամկետներում արդարություն գտնել արդեն 2024-ի գարնանը: Սակայն դեռ անմխիթար վիճակում է վարչական դատարաններում գործերի ձգձգման վիճակը: Բեռնաթափող օրենսդրական նախագիծը պատրաստ է, հուսով եմ՝ հաջորդ տարի այս ծանր խնդիրը լուծող բոլոր մեր առաջարկները կյանքի կկոչվեն:
3. Անմխիթար վիճակում են Գավառի, Մարտունու, Սիսիանի դատարանները, շատ տխուր պայմաններում են մեր Աբովյանի, Հրազդանի, Արթիկի ու Դիլիջանի նստավայրերը: Նման դատարանի շենք մտնող քաղաքացին դժվար թե շատ հարգի դատական համակարգն ու դրա ընդունած ակտերը: Հաջորդ տարի պետք է այնպես անենք, որ չունենանք դատարանի ոչ մի ամոթալի շենք:
4. Դատական ծառայողները (օգնական, քարտուղար, կարգադրիչ և այլ) այսօր ստանում են 100-200 հազար դրամ աշխատավարձ և կատարում են տաժանակիր ու բոլորիդ ճակատագրերի համար չափազանց կարևոր աշխատանք: Շատ եմ խնդրում, շատ` թո՛ղ բարձրանան նրանց աշխատավարձերը:
5. Մեզ պետք է դատավորների գնահատման նոր համակարգ, որպեսզի անկախ նրանից, թե ով կլինի Բարձրագույն դատական խորհրդում` դատավորները մոտիվացված լինեն բարձր որակի աշխատանք կատարել: Այսինքն` որպեսզի դատավորների առաջխաղացումը, տեղափոխումը, պարգևատրումը լինի արդար, որ իրենք էլ արդար լինեն ձեր հանդեպ: Գնահատման նոր համակարգը մշակված է, մնում է եկող գարնանը փորձարկենք, ու հետո արդեն այն հաստատվի օրենքով:
Շնորհավոր բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը:
Կարեն Անդրեասյան
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ»,- նշված է նամակում, որը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

Անշուշտ Ամանորի նախաշեմին ձմեռ պապիկին հավատալն ու նրան նամակներ գրելը շատ հուզիչ է, սակայն Ձմեռ պապիկները խիստ ծանրաբեռնված են քաղաքացիների՝ այլ երազանքներ իրականացնելով։
Հուսանք՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացումը չի մնա ձմեռ պապիկների ուսերին, հատկապես, որ ոչ թե նրանք, այլ պաշտոնատար անձինք են մշակել դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունն ու քաղաքացիներին խոստացել բարեփոխումներ իրականացնել։