Իսրայելը սպառնում է վճռական քայլեր ձեռնարկել «Հըզբոլլահ»-ի դեմ, եթե աշխարհը չմիջամտի

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

Իսրայելի զինված ուժերը վճռական գործողություններ կձեռնարկեն Լիբանանի հետ սահմանին՝ «Հըզբոլլահ»-ին վերացնելու համար, եթե այնտեղից Իսրայելի տարածքի գնդակոծությունը չդադարի, նախազգուշացրել է նախարար Բենի Գանցը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա միջազգային հանրությանը և Լիբանանի կառավարությանը կոչ է արել կանգնեցնել զինյալներին Իսրայելի հյուսիսային սահմաններում, հակառակ դեպքում՝ Իսրայելի պաշտպանության բանակը դա կանի։ Ըստ Գանցի՝ դիվանագիտական լուծումների ժամանակը սպառվում է:

Իրավիճակը լիբանանա-իսրայելական սահմանին զգալիորեն վատթարացել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։

«Եթե աշխարհը և Լիբանանի կառավարությունը ոչինչ չանեն Իսրայելի հյուսիսային տարածքների բնակիչների հրետակոծությունը կանխելու համար և «Հըզբոլլահ»-ին հետ չմղեն սահմաններից, ապա Իսրայելի պաշտպանության բանակը կանի դա»,- ասել է Գանցը մամուլի ասուլիսի ժամանակ։

Բենի Գանցը Իսրայելի պաշտպանության բանակի պահեստային գեներալ-լեյտենանտ է, պաշտպանության նախկին նախարար և Իսրայելի գլխավոր շտաբի պետ, իսկ 2023 թվականի հոկտեմբերից՝ առանց պորտֆելի նախարար։

ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակումից հետո, որի արդյունքում սպանվեց ավելի քան 1200 մարդ, իսկ հարյուրավորները պատանդ վերցվեցին, նա վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրավերով միացել է ռազմական կաբինետին: