Թուրքիայի քրդամետ կուսակցությունը բախվում է ազգայնական ուժերի աճող ճնշմանը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությունը (DEM) բախվում է ազգայնական կուսակցությունների ճնշումներին և հարձակումներին, որոնց առաջնորդները կասկածի տակ են դնում քաղաքական այս ուժի լեգիտիմությունը և նրան մեղադրում օրենքից դուրս ահաբեկչական խմբավորման քաղաքական ընդլայնման մեջ, գրում է Turkish Minute-ը։

Նախկին HDP՝ այժմ DEM կուսակցությունը քննադատության է արժանանում Թուրքիայի խորհրդարանում համատեղ հռչակագրի ստորագրումից հրաժարվելու պատճառով, որին մասնակցել են չորս այլ կուսակցություններ՝ իշխող «Արդարություն և զարգացումը», նրա ծայրահեղ աջ դաշնակիցը՝ «Ազգայնական շարժումը», ազգայնական İYİ (Լավ) կուսակցությունը և «Saadet» կուսակցությունը (SP)։ Նրանք դատապարտել են վերջերս Քուրրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հարձակումը հյուսիսային Իրաքում թուրքական զորքերի վրա, որի հետևանքով զոհվել է 12 թուրք զինվորական։

MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին DEM կուսակցությունը որակել է որպես PKK-ի քաղաքական ընդլայնում և նշել, որ նրանց ներկայությունը Թուրքիայի խորհրդարանում «սկանդալ» է։ Նա առաջարկել է կրճատել DEM կուսակցության 57 պատգամավորների աշխատավարձերը և կուսակցությանը տրված գանձապետական միջոցները փոխանցել «նահատակ զինվորների» ընտանիքներին։

«Մենք չենք ուզում, որ ահաբեկիչներ լինեն խորհրդարանում, մենք չենք ուզում մարդասպաններ»,- ասել է Բահչելին։

Նա նաև առաջարկել է պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնել «ահաբեկչությանն աջակցող և սատարող» DEM-ի պատգամավորների պարագայում, և որ նրանք հնարավորինս շուտ դատարանի առաջ կանգնեն։

DEM կուսակցությունը թիրախավորվել է նաև İYİ կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների կողմից։ Նա նշել է, որ «այսպես կոչված կուսակցությունը» քաղաքական լեգիտիմություն չունի։ Աքշեներն ասել է, որ թեև քրդամետ կուսակցության անունը հաճախ է փոխվում, սակայն նրա սերը «ահաբեկիչ առաջնորդի» հանդեպ չի փոխվում՝ նկատի ունենալով PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։

Քուրդ քաղաքական գործիչները կարծում են, որ քրդական հարցի կարգավորման համար պետք է հաշվի առնել Օջալանի տեսակետը, որը 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Իմրալը կղզու խիստ ռեժիմի բանտում։

DEM կուսակցության համանախագահ Թյուլայ Հաթիմօղուլլարը հայտարարություն է տարածել Բահչելիի և Աքշեների մեղադրանքների հետ կապված։ Նա ասել է, որ իր կուսակցությունը զգում է յուրաքանչյուր երիտասարդի ցավը, որը սպանվել է PKK-ի և թուրք զինվորականների միջև բախումների ժամանակ և կառավարությանն ու նրա դաշնակիցներին մեղադրել հակամարտությունը հրահրելու մեջ՝ իշխանությունը պահպանելու համար: Նա նշել է, որ քուրդ քաղաքական գործիչները շատ են տուժել հետապնդումներից, խոշտանգումներից և սպառնալիքներից, այնուամենայնիվ, քրտնաջան աշխատել են քրդական հարցի խաղաղ լուծման համար: Ի պատասխան այն պնդումներին, թե DEM կուսակցությունը չունի լեգիտիմություն, Հաթիմօղուլլարը նշել է, որ իրենց խորհրդարան մտնելու համար ընտրել է երկրի ժողովուրդը։

Էմմա Չոբանյան