Ես որևէ բան չեմ կարող բացառել. Գևորգ Պետրոսյանը՝ մանդատից հրաժարվելու մասին

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
 

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է։ Արձագանքելով այդ փաստին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում մեր կուսակցության հաջողության հնարավորությունները՝ հաշվի առնելով այն, որ նա բացարձակապես չի տիրապետում Երևանի քաղաքային տնտեսության խնդիրներին»։

Թեմայի առնչությամբ զրուցել ենք ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ:

-Ձեր երեկվա հայտարարությամբ Դուք մտահոգություն էիք հայտնել, որ Նաիրա Զոհրաբյանը չի կարողանա ղեկավարել Երևան քաղաքը: Ինչո՞ւ եք այդպես կարծում, որտեղի՞ց Ձեզ այդ համոզմունքը:

-Մենք իրար ճանաչում ենք 2006 թվականից և կարելի ասել, որ ամեն մեկս մյուսի աշխատանքային ունակությունների հետ կապված լիարժեք պատկերացում ունի: Ինքը քաղաքապետի պաշտոնը չի կարող զբաղեցնել էն ձև, որ դրանից ժողովուրդը շահի: Ես իր դեմ ոչինչ չունեմ, հարգում եմ, բայց չի կարելի ղեկավարվել անձնական ամբիցիաներով, որ եթե իմ գործընկերն է, ուրեմն կարող է: Ես, լինելով իրավաբան, գտնում եմ, որ անգամ իմ տեղը չէ, թեպետ ՀՀ-ում տեղական ինքնակառավարումն իրականցվում է օրենքներով, այսինքն՝ դա հիմնականում իրավաբանություն է, բայց կրկնում եմ՝ գտնում եմ, որ անգամ ես չեմ կարող դա անել: Մեր կուսակցությունում շատ ավելի արժանավոր մարդիկ կային, որոնք իրենց գործնական հատկանիշներով հավակնում էին ավելի արդյունավետ ղեկավարել:

-Օրինակ կնշե՞ք։

-Ես հիմա անուններ չեմ տա, այն էլ հիմա՝ եթե անուններ տամ, տպավորություն կստեղծվի, որ իրենց հետ նախապես խոսել եմ, համաձայնեցրել, դրա համար ձեռնպահ եմ մնում: Անձնական թշնամանք իր հանդեպ չկա, պարզապես մեկ օր գնալ, աղբանոցում պտտվել, տպավորություն ստեղծել, թե ինքը Երևանի խնդիրներով հետաքրքրվում է… Երևանը շատ ավելի կարևոր խնդիրներ ունի, քան աղբանոցի խնդիրները: Ենթադրենք՝ ես մեկ օր գնամ կենդանաբանական այգի, շրջեմ, սկսեմ հետաքրքրվել Երևանի կենդանաբանական այգու խնդիրներով ու ասեմ, որ արժանի թեկնածո՞ւ եմ: Եթե ես հավակնություն ունենայի, սա կարող էր որակվել անձնական պայքար, բայց բացարձակ այդպես չէ, ես ինձ տեսնում եմ Ազգային ժողովում:

Կուսակցության նիստում Դուք այդ մասին բարձրաձայնե՞լ եք:

-Ես այդ նիստին չեմ մասնակցել՝ Երևանում չլինելու պատճառով: Բնական է՝ եթե մասնակցեի, պետք է իմ անհամաձայնությունը հայտնեի, որովհետև չեմ կարող մտածել մի բան ու այդ մասին չխոսել:

-Նաիրա Զոհրաբյանն արձագանքե՞լ է Ձեր հայտարարությանը:

-Չգիտեմ՝ ինքն արձագանքե՞լ է, թե՞ չէ; Ինձ դա, մեղմ ասած, չի հետաքրքրում, ես իմ կարծիքն եմ արտահայտել՝ հիմք ընդունելով մարդու կողմից իր կարծիքն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունքը:

-Բայց ձեր քաղաքական ուժից երբ որևէ մեկը հրապարակավ անհամաձայնություն է հայտնում որևէ հարցի վերաբերյալ, ի վերջո զրկվում է մանդատից: Մտահոգություն չունե՞ք, որ նույնն էլ Ձեզ հետ կպատահի:

-Ես մանդատից կհրաժարվեմ միայն այն ժամանակ, երբ ինձ վստահություն տված ժողովուրդը հետ կանչի իր վստահությունը: Մանդատը դա վստահություն է ժողովրդի կողմից, եթե ժողովուրդը հայտարարի, որ որպես պատգամավոր իմ գործունեությունից դժգոհ է, ես իմ մանդատը վայր կդնեմ: Ես մանդատացավով չեմ տառապում, այդ նույն մանդատի համար, որ ինձ պետությունը վարձատրում է, դրա եռապատիկն եմ ստացել մինչև մանդատը ստանալը: Այսինքն՝ աշխատանքի խնդիր չունեմ:

-Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը հորդորի մանդատը վայր դնե՞լ:

-Գագիկ Ծառուկյանը դժվար թե նման հորդորով հանդես գա, եթե նման հորդորով հանդես գա, կմտածեմ՝ ընդունե՞լ, թե՞ ոչ: Համենայնդեպս, ինքն իմ ավագ ընկերն է, առայժմ էլ համարվում է իմ քաղաքական ղեկավարը, այս պահին իր հետ բացարձակ խնդիր չունեմ: Այն, ինչ ես արել եմ, արել եմ նաև Ծառուկյանի հեղինակությունը բարձր պահելու համար:

-Բացառո՞ւմ եք, որ նման հորդորով հանդես գա Ծառուկյանը:

-Ես որևէ բան չեմ կարող բացառել, եթե լինի նման պայման, ես կորոշեմ՝ ինչ անել: Համենայնդեպս, սահմանադրական իրավունքի տեսանկյունից, պատգամավորը մանդատը վայր է դնում, երբ ժողովուրդը դադարում է իրեն վստահել:

-Մնացած թեկնածուների հետ կապված ի՞նչ եք մտածում, ի՞նչ շանսեր ունի Նաիրա Զոհրաբյանը նրանց ֆոնին:

-Ես Հայկ Մարությանին ճանաչում եմ որպես դերասան, խորապես համոզված եմ, որ նա քաղաքապետի պաշտոնը ուղղակի պետք է զբաղեցնի որպես հաղթանակած թիմի անդամ: Եվ հանուն ճշմարտության ասեմ, որ գուցե Նաիրա Զոհրաբյանն այդ պաշտոնն ավելի լավ վարի, քան Հայկ Մարությանը: Բայց բավական է մենք ապրենք չարյաց փորքագույնի կանոնով: Թող Նիկոլ Փաշինյանն ընտրեր այնպիսի մեկին, որը վայելում էր հասարակական հեղինակություն և հարգանք ոչ թե բեմում, այլ իրական կյանքում:

Շողիկ Գալստյան