Լավրովը վնասակար է համարում Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Մոսկվան Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղադրման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները վնասակար է համարում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Լավրովը։

«Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները վնասակար ենք համարում.  դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հիմնվելով առաջին հերթին ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման՝ մեր պետությունների ընդհանուր նպատակի վրա։ Այսօր մեր զինուժը առանցքային տարր է այս տարածաշրջանում խաղաղության ապահովման համար»,- հայտարարել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այս պահին կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ։ Ընդ որում, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, «դրանք հնարավոր չի լինի կանգնեցնել արևմտյան խաղացողների օգնությամբ։

Լավրովի գնահատմամբ՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, «չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել հանրապետությունում և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում»։

«Նրանց խնդիրը բոլորովին այլ է՝ դուրս մղել Մոսկվային և տարածաշրջանային մյուս ուժերին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո։ Ծանր իրավիճակից ելքն ակնհայտ է՝ Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչել ամենաբարձր մակարդակով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։