Դատարանը մերժել է Դունցովայի հայցն ընդդեմ ՌԴ ԿԸՀ-ի՝ ընտրություններին մասնակցությունը թույլ չտալու վերաբերյալ

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը դեկտեմբերի 27-ին մերժել է Ռժևից լրագրող Եկատերինա Դունցովայի հայցն ընդդեմ երկրի ընտրական հանձնաժողովի, որը հրաժարվել է գրանցել իր նախաձեռնող խմբի՝ ՌԴ նախագահի պաշտոնում ինքնառաջադրվելու համար ստորագրահավաքը։ Նա ԿԸՀ որոշումը բողոքարկել էր դեկտեմբերի 25-ին, հիշեցնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դեկտեմբերի 23-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Դունցովային թույլ չի տվել ստորագրություններ հավաքել՝ դա բացատրելով փաստաթղթերում հայտնաբերված սխալներով։ Միևնույն ժամանակ, ԿԸՀ-ն հաստատում է իր փաստարկները «բացառապես հուշագրով. նման փաստաթղթի օգտագործումը սկզբունքորեն նախատեսված չէ օրենքով, ուստի այն չի կարող հիմք հանդիսանալ որոշման համար», նշել է Դունցովան։

«Ընտրողների տվյալների սխալների մասին ԿԸՀ-ի կողմից բանավոր արված հայտարարությունները նույնպես դժվար թե հիմնավորվեն, ավելին, դրանք թվարկված են մերժման որոշման մեջ, սակայն հստակեցված չեն և հիմք չեն ընդունվում որոշման համար»,- հավելել է լրագրողը։

Նրա խոսքով՝ ընտրողների խմբի անդամների տվյալները ստուգելը նոտարի պարտականությունն է, և ԿԸՀ-ն իրավասու չէ նման ընթացակարգ իրականացնել։

Ծնունդով Կրասնոյարսկից Եկատերինա Դունցովան լրագրող է, կամավոր որոնողափրկարարական խմբի համակարգող, եղել է Ռժևի քաղաքային Դումայի պատգամավոր: Նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրությունը Դունցովան բացատրել է նրանով, որ «վերջին տասը տարիների ընթացքում երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում. կուրսը բռնվել է ոչ թե զարգացման, այլ ինքնաոչնչացման համար»։ Նա հանդես է գալիս Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման, ժողովրդավարական բարեփոխումների և քաղբանտարկյալների ազատ արձակման օգտին:

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում կանցկացվեն 2024 թվականի մարտի 15-ից 17-ը։ Պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս որպես «ինքնաառաջադրված» թեկնածու։

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է նրա առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, ՌԴ Կոմունիստական կուսակցությունից՝ Նիկոլայ Խարիտոնովը, «Քաղաքացիական նախաձեռնությունից»՝ Մոսկվայի շրջանի պատգամավոր Բորիս Նադեժդինը, «Նոր մարդիկ» կուսակցությունից՝ Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը։