Թեոդոսիայում Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից հարձակման ենթարկված «Նովոչերկասկ» նավի առնվազն 33 նավաստիներ անհետացել են

Լուրեր

26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առնվազն 33 նավաստիներ համարվում են անհետ կորած այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ռուսական «Նովոչերկասկ» դեսանտային նավին Ղրիմի Թեոդոսիա նավահանգստում: Այս մասին հայտնում է Astra տելեգրամ ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Աղբյուրի տվյալներով՝ դեկտեմբերի 26-ի գիշերը հարձակման ժամանակ նավում եղել է 77 նավաստի։ Անհետ կորածներից զատ՝ ևս 19 նավաստի վիրավորվել է։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն ավելի վաղ հայտնել էր նավահանգստում տեղի ունեցած հարձակման հետևանքով մեկ զոհի և չորս խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին։ Astra-ի փոխանցմամբ՝ նավահանգստի անվտանգության աշխատակից, 64-ամյա Նադեժդա Տոլշչինան մահացել է։

Նշվում է նաև, որ հարձակման վայրում հայտնաբերվել է Storm Shadow հրթիռի կցման կետ։

Հավելենք, որ Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը դեկտեմբերի 26-ին հայտնել էր, որ ուկրաինական ավիացիան Թեոդոսիայի վրա հարձակման ժամանակ թևավոր հրթիռներով պայթեցրել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Նովոչերկասկ» խոշոր դեսանտային նավը։ ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ նավը վնասվել է ուկրաինական հարձակումը հետ մղելիս։ Լուսանկարներում, որոնք արվել են հարվածից հետո, երևում է, որ նավը գրեթե ամբողջությամբ խորտակվել է: Դրա հետ մեկտեղ, մասամբ խորտակվել է T-43 դասի ուսումնական «УТС-150» նավը։

Էմմա Չոբանյան