ԱՄՆ-ն ու ԵՄ-ն շարունակում են տատանվել Թուրքիային լիարժեք ընդունելու հարցում․ Թուրքիայի նախկին ԱԳ նախարար

Լուրեր

16.12.2025 | 20:45
Անհիմն են արգելվել ցույցերը․ 2020-ին հայտարարված ռազմական դրության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:36
Ստորագրվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը
16.12.2025 | 20:30
ՀԿԿ-ն պնդում է՝ փաստաբանը 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել, որ տա դատավորին,բայց դատավորը մեղադրյալ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:19
«Առանց հանգստյան օրերի». երբ պատրաստ կլինեն 300 դպրոցները և Ակադեմիական քաղաքը՝ ըստ Անդրեասյանի
16.12.2025 | 20:08
Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
16.12.2025 | 20:00
Ցինի՛զմ է Լավրովի պնդումը․ ասա՛ մեկ դաշնակից, ում ՌԴ-ն չի դավաճանել․ ո՞ւր է Արցախը, եթե մեզ չեք դավաճանել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:14
Էրդողանն ակնարկել է տարեսկզբին ՀՀ սահմանը բացելու մասին // Սևակի արձանը կհեռացնեն․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 18:10
Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը
Բոլորը

Երեք շաբաթ առաջ Թուրքիայի նկատմամբ ԵՄ-ի վերաբերմունքում փոփոխություններ տեղի ունեցան։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ու Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին համապարփակ հայտարարություններ են արել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վիճակի վերաբերյալ։ Այս դրական զարգացման առաջին նշանը հունիսի 29-30-ին Եվրոպական խորհրդի կողմից էր, երբ այն Բորելին և Եվրահանձնաժողովին հրավիրել էր զեկույց ներկայացնել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների և այն մասին, թե ինչպես կարող են դրանք ընթանալ ռազմավարական և հեռանկարային ձևով: Որոշ վերլուծաբաններ սա գնահատում են որպես դրական մոտեցման նշան։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Յաշար Յակիշի հոդվածում։

Նա նշում է, որ ԵՄ ընդհանուր գործերի խորհուրդն այնուհետև ազդանշան է հաղորդել, որ պատրաստ է Թուրքիայի հետ համագործակցության։ Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան ԵՄ-ի անդամակցության թեկնածու է և առանցքային գործընկեր տարբեր ոլորտներում։ Ըստ Յակիշի՝ այս փաստերը հայտնի էին բոլոր կողմերին, թեև ոչ ոք բարձրաձայն չէր ասում այդ մասին։

Հրապարակման մեջ ասվում է, որ Մերձավոր Արևելքը ցնցումների մեջ է, Ուկրաինայում պատերազմը գրեթե փակուղի է մտել, Թուրքիան և Հունաստանը դրական քայլեր են արել միմյանց նկատմամբ։ Այս զարգացումների լույսի ներքո Թուրքիայում շատերը կարծում էին, որ ԵՄ-ն որոշել է հարաբերությունների դրական օրակարգով հանդես գալ: Մինչդեռ այլ նշաններ ցույց էին տալիս, որ եվրատլանտյան հանրությունը նոր առաջարկներ է անում Թուրքիային։

«ԵՄ-ն սեղանին դրեց այն գաղափարը, որ կարող է ուսումնասիրել Թուրքիայի հետ համագործակցության փոխշահավետ ոլորտները, սակայն ավելացրեց, որ ցանկացած ներգրավվածություն պետք է լինի առաջադեմ, համաչափ և շրջելի: Այս համատեքստում «շրջելի» բառը կարող է նշանակել, որ ԵՄ-ն ցանկանում է պահպանել ցանկացած առաջընթաց հետաձգելու լիազորությունը, եթե գոհ չէ արդյունքից: ԵՄ-ն շռայլ է խոստումներում, բայց ոչ գործերում։ Սպասվում էր, որ Բորելի և Վարհեիի զեկույցը կներկայացվի ԵՄ գագաթնաժողովին։ Սակայն անտեսանելի ձեռքը հետ պահեց դրա հրապարակումը»,-գրում է Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը։

Ըստ նրա՝ Անդրատլանտյան ճակատում Թուրքիայի հետ հարաբերությունների հետ կապված հարցերը մի փոքր այլ են։ Առաջին հայացքից թվում է, թե Եվրոպայում ԱՄՆ-ի համար ամենակարևոր արդիական խնդիրը Շվեդիայի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին, բայց իրականում ավելի հրատապ խնդիր է ԱՄՆ Կոնգրեսի և Թուրքիայի խորհրդարանի միջև համաձայնությունը: Թուրքիան ցանկանում է լուծել 36 միավոր F-16 կործանիչների գնման և իր ռազմաօդային ուժերին պատկանող 80 ինքնաթիռների արդիականացման հետ կապված հարցերը, մինչդեռ Կոնգրեսը ցանկանում է իր ձեռքում պահել պարանը: Երկու հարցերը կապված են, քանի որ ԱՄՆ-ը ցանկանում է, որ Շվեդիան արագ ներառվի ՆԱՏՕ-ի կազմում։ Թուրքիայի և Շվեդիայի միջև տարաձայնությունները դարձել են ԱՄՆ Կոնգրեսի և Թուրքիայի խորհրդարանի միջև հակասությունների աղբյուր:

Յակիշը նշում է, որ բացի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցից՝ Անկարայի և Վաշինգտոնի միջև, այնուամենայնիվ, առկա է տարաձայնությունների երկար ցուցակ, որոնք պետք է լուծվեն։ Ուստիմ Թուրքիայի նախագահ Էրդողանը ցանկանում էր երկար քննարկել թուրք-ամերիկյան հարաբերությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Նման զրույցներից մեկը վերջերս տեղի ունեցավ, երբ երկու առաջնորդները մոտ մեկ ժամ զրուցեցին հեռախոսով։

Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների մեկ այլ թեժ թեմա է Սիրիայում ԱՄՆ-ի և քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի մասնակցությամբ վերջին համատեղ զորավարժությունը, որոնց ողնաշարը, ըստ Անկարայի, կազմված է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներից։

Հոդվածագիրը նշում է, որ միաժամանակ Ռուսաստանից են գովեստի խոսքեր հնչում, երբ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Էրդողանը նշանակալի, առաջատար դեր է խաղում Գազայում իրավիճակի կարգավորման ջանքերում:

Էմմա Չոբանյան