ՆԳՆ-ն քաղհասարակության հետ քննարկել է ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Դեկտեմբերի 22-ին կայացել է ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության և 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Քննարկումը կազմակերպվել էր ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Մասնակցում էին ՆԳ նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ, փաստաբաններ։

«Սա նախադեպը չունեցող ձևաչափ է ոստիկանության ոլորտի բարեփոխումների համար, և թեմատիկ նմանատիպ քննարկումները մեզ, ըստ էության, թույլ կտան վեր հանել առկա խնդիրներն ու տարբեր մտահոգությունները, որոնք արդեն կգույքագրվեն և, ըստ այդմ առաջ կշարժվենք դրանց լուծումների նախանշման տրամաբանությամբ»,- ընդգծել է փոխնախարար Սարգսյանը:

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր ռազմավարության մշակման գործընթացը լինելու է առավել ներառական՝ ընդգրկելով ոչ միայն պետական մարմինների, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկություններ։ Անդրադառնալով ոստիկանության համակարգում բարեվարքության ապահովման, հանրային հաշվետվողականության ու վերահսկողության հարցերին՝ ՆԳ փոխնախարարը նշել է, որ դրանց ներքո պետք է լինեն համապատասխան կառուցակարգեր, որոնք թույլ կտան նոր ռազմավարությունը դարձնել կանխատեսելի բոլորի համար։

Խոսելով տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների, ինստիտուցիոնալ մեխանիզմների կիրառման մասին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է նոր ռազմավարության շրջանակում ոլորտի կատարելագործման տեսանկյունից տարբեր գործընթացների կազմակերպման և առաջարկությունների հաշվառման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

ՆԳ փոխնախարարն անդրադարձել է նախարարության կադրային համալրման աշխատանքներին՝ առանձնացնելով նոր ձևավորված ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության կողմից ռազմավարության մշակման ուղղությամբ նախատեսվող և արդեն իսկ իրականացված մեծածավալ աշխատանքները։

Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները 6 առանձին թեմատիկ աշխատանքային խմբերով՝ յուրաքանչյուրում ՆԳՆ ներկայացուցչի ներգրավմամբ, հնարավորություն ունեցան քննարկելու պարեկային ծառայության կատարելագործմանը, ոստիկանությունում բարեվարքության ստուգմանն ու հաշվետվողականության ու վերահսկողության մեխանիզմների վերանայմանը, խոշտանգումներից ու վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի ապահովմանը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը և ոստիկան-քաղաքացի հարաբերություններին վերաբերելի հարցերը։

Ամփոփելով խմբային աշխատանքների արդյունքները՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրել են գույքագրած խնդիրները և առաջարկվող լուծումները։ Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել հասարակական կազմակերպությունների կողմից Նախարարությանը համակողմանի և համալիր առաջարկությունների ներկայացման շուրջ, որոնք հնարավորինս կհասցեագրվեն ոստիկանության նոր ռազմավարության և դրանից բխող 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի և այլ նախատեսվող բարեփոխումների շրջանակներում։