Ինչու են հազվադեպ տուգանում հետիոտնին․Factor TV-ի շրջայցը պարեկների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
Բոլորը

Օրերս ողբերգական վրաերթ տեղի ունեցավ Մաշտոցի պողոտայում․ փողոցը չթույլատրված հատվածով անցնելիս 38-ամյա հղի կինը վրաերթի էր ենթարկվել և տեղում մահացել։ 4-ամյա երեխան և 59-ամյա տատն էլ հիվանդանոց էին տեղափոխվել։

Թեև այդ հատվածում կա գետնանցում, սակայն դրա մասին վկայող որևէ նշան չկա։ «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանի կարծիքով՝ այստեղ կարող է դեր ունենալ այն հանգամանքը, որ վրաերթի ենթարկվածներն Արթիկից են և, գուցե, չեն իմացել գետնանցումի առկայության մասին։

Հետիոտնի կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու համար գործող օրենքը նախատեսում է վարչական պատասխանատվություն՝ 5000 դրամի չափով։ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում պարեկային ծառայողները փողոցը չթույլատրված հատվածով անցնելու համար կազմել են 14,525 արձանագրություն։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը նախկինում Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ էր, ընդգծում է՝ դա չի արտացոլում իրական խախտումների թիվը։

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայության գծով ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը, մինչդեռ, համաձայն չէ դիտարկման հետ։ Պնդում է՝ արձանագրում են հայտնաբերած բոլոր դեպքերը, իսկ երբ հետիոտնը նկատում է պարեկային ծառայության մեքենան, չի անցնում երթևեկելի մասով։

2021-ին, երբ Պարեկային ծառայությունը նոր էր ներդրվել, Երևանի փողոցներում հաճախ էին լսվում պարեկների՝ բարձրախոսով նախազգուշացումները, որ փողոցը չթույլատրված հատվածով անցնել չի կարելի, հաճախ նաև տեսնում էինք, որ տուգանում են օրինազանց քաղաքացիներին։ Հիմա այդ ակտիվությունը, կարծես, նկատելի չէ։ Պարեկային ծառայողը մեզ հետ զրույցում ասում է՝ հաճախ չեն տուգանում, բայց կանխարգելիչ աշխատանքներ են իրականացնում։

Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ երբ պարեկային ծառայողները տեսնում են չնախատեսված վայրով անցնող հետիոտնի, բայց բավարարվում են միայն զգուշացմամբ կամ հորդորով, ապա դրանից քաղաքացու վարքը չի փոխվում։

Մեր նկարահանող խումբը պարեկային ծառայողի հետ 1 ժամից ավելի շրջեց մայրաքաղաքում․ ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը պարբերաբար բարձրախոսով հորդորում էր քաղաքացիներին՝ օգտվել հետիոտնային անցումներից։ Մի քանի հորդորից հետո անցան վարչարարություն կիրառելուն, մեկ հետիոտն տուգանվեց փողոցը չթույլատրված հատվածով անցնելու համար, ասաց՝ առաջին անգամ են պարեկային ծառայողներն իր նկատմամբ վարչարարություն կիրառում։

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանը չի կարծում, թե խնդիրը լուծելու տարբերակը վարչարարություն կիրառելն է։ Ըստ նրա՝ պետք են քաղաքաշինական ճիշտ մոտեցումներ։ Նա մեջբերում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ կետը, որը սահմանում է՝ «եթե տեսադաշտում բացակայում են հետիոտնային անցում և խաչմերուկ, ապա բաժանարար գոտի կամ պատնեշ չունեցող ճանապարհները թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրին ուղղահայաց, երկու կողմերից լավ տեսանելի հատվածներում»:

2023 թվականի 11 ամիսների ընթացքում 1,076 վրաերթ է տեղի ունեցել, 90 մարդ է մահացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան