Կստեղծվի բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Գործադիրն ընդունել է նաև Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Որոշման նպատակն է ստեղծել բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ բնակֆոնդի վիճակի մասին տվյալներ, դուրս բերել առավել վատթար վիճակում գտնվող շենքերի վերաբերյալ տվյալները: Համակարգը կլինի ազգային գեոպորտալին ինտեգրվող բաղադրիչ և կլինի օբյեկտիվ գործիք բնակարանային ֆոնդի վիճակի բարելավմանն ուղղված քաղաքականությունների մշակման, որոշումների կայացման համար։

Ներկայում բնակարանային ֆոնդի, այդ թվում՝ տեխնիկական վիճակի վերաբերյալ ամբողջական և արդիական տվյալներ առկա չեն. նման տվյալներ հավաքագրվում են մարզերից և Երևանի քաղաքապետարանից հարցումների ձևաչափով: Իսկ իրականացվող քայլերն առավելապես հիմնվում են համայնքների, մարզպետարանների, քաղաքացիների ներկայացրած դիմումների, բողոքների, ահազանգերի վրա:

Հետևաբար, միասնական տեղեկատվական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ գործիք՝ հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված առավել թիրախային քաղաքականության մշակման, ֆինանսական պլանավորման և համապատասխան ծրագրերի իրականացման համար: