Հայտնաբերվել և առգրավվել է օդային և ցամաքային ճանապարհներով, անօրինական եղանակով ՀՀ-ից արտահանվող շուրջ 1,5 միլիոն տուփ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ․ ՊԵԿ

Լուրեր

05.06.2026 | 16:31
«Ուժեղ Հայաստան»-ը կզրկվի՞ գրանցումից․ Սարգսյանի կուսակցությունը ԿԸՀ դիմում է ներկայացնում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 16:29
«Դաժե մի ոտ չեմ դնի առանց ռուսը ասելու»․ ՔԿ-ն Վարդան Ղուկասյանին վերագրվող գաղտնալսում է հրապարակել
05.06.2026 | 16:24
Nike-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի տեսահոլովակը՝ աստղերի մասնակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 16:15
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Պատժամիջո՞ց, շանտա՞ժ, թե՞ ապահարզան․ ինչ է ուզում Մոսկվան Հայաստանից
05.06.2026 | 16:10
«Արմատ մեդիա»-ի աշխատանքը դադարեցվել է․ իրավապահներն առգրավել են խմբագրության համակարգիչները
05.06.2026 | 16:09
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
05.06.2026 | 16:00
«300,000 ադրբեջանցիների վերադարձի» թեզը Բաքվից ու Մոսկվայից է ձևավորվում. Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:54
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստիներ են զոհվել, ևս 3 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը 2023 թվականի ընթացքում մշտապես միջոցառումներ է իրականացրել՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի իրացման դեպքերի բացահայտման ուղղությամբ. տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ու ՊԵԿ այլ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2023 թվականի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է օդային և ցամաքային ճանապարհներով, անօրինական եղանակով Հայաստանի Հանրապետությունից արտահանվող շուրջ 1,5 միլիոն տուփ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ: Նշված դեպքերի առթիվ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում քրեական վարույթների համար նշանակություն ունեցող բազմաթիվ վայրերում դատարանի որոշումներով կատարվել են խուզարկություններ։ Միաժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի և ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած վարույթային և ապացուցողական ծավալուն գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ արտադրած ընկերության սեփականատիրոջն և ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են։

Միևնույն ժամանակ, հետաքննության և օպերատիվ հետախուզության ու ներքին անվտանգության վարչություններ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ծխախոտ արտադրողները սկսել են առանց նշագրման, սպիտակ տուփերով ծխախոտ վաճառել։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության ու ներքին անվտանգության վարչությունների կողմից մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում ծածկագրված եղանակով կատարվել են հսկիչ գնումներ։ Արդյունքում, կատարված հսկիչ գնումներով, արձանագրվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտների շուրջ 5170 տուփի վաճառքի դեպքեր, բացի այդ, վաճառողների մոտից հայտնաբերվել են շուրջ 38,870 տուփ չդրոշմավորված և առանց որևէ նույնականացման տվյալների ծխախոտ։ Հսկիչ գնումներին զուգահեռ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրամասերում և պահեստային տարածքներում, որտեղից հայտնաբերվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտներ և դրանց արտադրության հետքեր։ Հաշվի առնելով, որ ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալներով հաստատվել է, որ տվյալ ընկերությունները զբաղվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտների արտադրությամբ և վաճառքով՝ ձեռքբերված ելակետային տվյալների հիման վրա կատարվել են պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ, որոնց հիմքով՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ներկայումս օպերատիվ-հետախուզական միջոցառումները և վարույթային գործողությունները շարունակվում են՝ հանցավոր շղթաներում ներգրավված բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Պետական եկամուտների կոմիտեն ծխախոտ արտադրողներին և վաճառողներին հորդորում է չարտադրել և չվաճառել առանց ակցիզային դրոշմանիշերի, առանց հսկիչ նշանների, ինչպես նաև առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտներ։ Պետական եկամուտների կոմիտեն բոլոր նմանատիպ արատավոր երևույթները բացահայտելու նպատակով շարունակելու է օգտագործել իր ողջ գործիքակազմը։