Ընտրությունները բեմադրություն են լինելու, Ալիևը վերանշանակվելու է պաշտոնում․ Ադրբեջանի ընդդիմությունը բոյկոտի կոչ է անում

Լուրեր

21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարություն է տարածել 2024 թվականի փետրվարի 7-ին նախանշված արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Ազգային խորհուրդն ուշադրություն է հրավիրում արտահերթ ընտրություններն առանց հանրային քննարկման նշանակելու փաստի վրա։ Ըստ նրանց՝ միայն Իլհամ Ալիևին և նրա ընտանիքի անդամներին են հայտնի 2025 թվականի ապրիլին կայանալիք ընտրությունները վաղաժամկետ անցկացնելու պատճառները։

«Երկրի հանրությունը դեռ հստակ բացատրություններ չի լսել կառավարությունից։ Իլհամ Ալիևն այլևս չի բավարարվում ընտրություններն ամբողջությամբ կեղծելով, նաև միջամտում է օրենքով կարգավորվող դրանց տևողությանը, երբ ցանկանում է։ Եվ այս հարցում նա կեղծ հանրաքվեներով ստացած լիազորությունները չարաշահում է անձնական ու ընտանեկան շահերի համար։ Այս պահվածքը նաև արտահայտում է նրա անհարգալից վերաբերմունքը մարդկանց նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Ազգային խորհրդի՝ ընտրությունները լինելու են ընդամենը բեմադրություն, որը կավարտվի պաշտոնում Իլհամ Ալիևի վերանշանակմամբ։

«Նման ցուցադրությանը մասնակցելն անհարգալից վերաբերմունք է ժողովրդի նկատմամբ, և իրական ընդդիմությունը պետք է բոյկոտի այն։ Այս առումով Ազգային խորհուրդը բարձր է գնահատում «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության կողմից կայացված բոյկոտի որոշումը։ Ազգային խորհուրդը գոհունակությամբ նշում է նաև, որ նույն որոշումը կայացրել է «Մուսավաթ» կուսակցությունը»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ «երկրում ոչ թե ընտրական մթնոլորտ է, այլ քաղաքական ռեպրեսիաների հերթական ալիք, տարեսկզբից էլ երկրում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվել է՝ ներկայում կա ավելի քան 250 քաղբանտարկյալ»։

Ընդգծվում է, որ ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուի կալանավորումն առանձին ապացույց է, որ Ալիևը պատրաստվում է ոչ թե փետրվարի 7-ի ընտրություններին, այլ ընտրությունների իմիտացիային։ Ըստ հայտարարության՝ ազատ հավաքների և դրանց կազմակերպման ազատությունները սահմանափակված են, ընդդիմությունը և այլ շահագրգիռ խմբեր վերահսկողություն չունեն ընտրությունների նկատմամբ։

Հավելենք, որ Ադրբեջանում հաջորդ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն Ալիևը դեկտեմբերի 7-ին հրամանագիր ստորագրեց 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Նախօրեին էլ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Ալիևի թեկնածությունը։

Ավելի վաղ Factor TV-ն գրել էր, որ Ալիևից զատ՝ ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել ևս վեց թեկնածու։ Ընդդիմադիր կուսակցություներն էլ հայտարարել էին ընտրությունները բոյկոտելու մասին։

Էմմա Չոբանյան