Ալիևի աջակից պատգամավորները նախագահական ընտրություններում առաջադրվում են որպես թեկնածուներ

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

Ադրբեջանում ակտիվորեն 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Այդ գործընթացի շրջանակում, մեկը մյուսի հետևից Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգավորները հայտարարում են ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու մասին։ Ուշագրավ է, որ ընտրություններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մրցակցելու մասին հայտարարում են նրա աջակիցները:

Մասնավորապես, ընտրություններին իրենց մասնակցության մասին հայտարարել են «Մեծ արարում» կուսակցության նախագահ Ֆազիլ Մուստաֆան և Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նախօրեին Օրուջը պաշտոնապես դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ որպես անկախ թեկնածու գրանցվելու համար։ Նա 2018 թվականին ևս մասնակցել է նախագահական ընտրություններին՝ ստանալով 3,11 տոկոս ձայն։

Ֆազիլ Մուստաֆայի փաստաթղթերը ևս ներկայացվել են ԿԸՀ։ Նա մասնակցել է նաև 2008 թվականի նախագահական ընտրություններին՝ հավաքելով 2,43 տոկոս ձայն։

Ադրբեջանի Մեջլիսի մեկ այլ պատգամավոր՝ Գուդրաթ Հասանգուլիևը ևս կմասնակի նախագահական ընտրություններին։ Որոշումը կայացվել է «Համայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության վարչության այսօրվա նիստում։

Պատգամավոր Ռազի Նուրուլլաևի թեկնածությունն առաջադրվել է նրա ղեկավարած «Ազգային ճակատ» կուսակցության  այսօր կայացած կուսակցության ժողովի արդյունքներով։ Նա առաջադրվել էր նաև 2018-ի նախագահական ընտրություններում։

«Մեծ Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհուրդն էլ որոշել է առաջադրել կազմակերպության նախագահ Էլշադ Մուսաևի թեկնածությունը։ Մուսաևն առաջադրվել էր 2003 թվականի նախագահական ընտրություններում, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր գրանցել նրա թեկնածությունը։

Բացի այդ, որպես անկախ թեկնածու առաջադրվել է Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախկին ղեկավար Ֆուադ Ալիևը։ 2023 թվականի ապրիլի 1-ից կուսակցությունը դադարեցրել է իր գործունեությունը «Կուսակցությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո։ Ֆուադ Ալիևը մասնակցել է 2008 թվականի նախագահական ընտրություններին և զբաղեցրել վեցերորդ տեղը՝ հավաքելով 0,77 տոկոս ձայն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել գործող նախագահ, քաղաքական ուժի ղեկավար Իլհամ Ալիևի թեկնածությունը։ Այս որոշումը միաձայն ընդունվել է կուսակցության խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

Հավելենք, որ որ Ալիևի հրամանագրով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվելու 2024 թվականի փետրվարի 7-ին։ Ըստ ժամանակացույցի՝ դրանք պետք է տեղի ունենային 2025-ի ապրիլին։ Սահմանադրության համաձայն՝ Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։

Էմմա Չոբանյան