Թուրքիայի իշխանությունները 2023թ․ ձերբակալել են քրդամետ կուսակցության 2906 անդամի

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) մշակած զեկույցում ներկայացվում են 2023 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում կուսակցության անդամների նկատմամբ ոտնձգությունների և իրավունքների ոտնահարման լայնածավալ դեպքերը, գրում է Turkish Minute-ը։

Զեկույցը, որը հրապարակվել է կուսակցության իրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի համազեկուցողներ Նուրայ Օզդողանի և Օզթուրք Թյուրքդողանի կողմից, մանրամասնում է 2015 թվականից ի վեր կուսակցության անդամների դեմ հարձակումներն ու մարդու իրավունքների խախտումները։ Ըստ զեկույցի՝ 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ձերբակալվել է կուսակցության 2906 անդամ, կալանավորվել՝ 319-ը։

2015 թվականից ի վեր կուսակցության դեմ ուղղված գործողությունների ընթացքում ձերբակալվել է առնվազն 22,818 կուսակցական, այդ թվում՝ համանախագահները։

«2015 թվականի հունվարից մինչև 2023-ի դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ձերբակալվել են մեր կուսակցության 104 մարզային, 201 շրջանային համանախագահներ և մեկ մունիցիպալ համանախագահ։ Մեր կուսակցությունը տեսավ նաև 24 պատգամավորի և 30 Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամների ձերբակալությունը»,- ասել է Թյուրքդողանը՝ նշելով, որ խորհրդարանի յոթ անդամ և կուսակցության կոմիտեի 14 անդամ դեռևս կալանքի տակ են, իսկ 15 պատգամավոր զրկվել է պատգամավորական մանդատից։

Թուրքիայում քրդամետ կուսակցության անդամները կամ քաղաքական գործիչները հաճախ են մեղադրվում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու համար, որը 1984 թվականից արշավ է մղում Թուրքիայի հարավ-արևելքում և Անկարայի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված։

Զեկույցի համաձայն՝ 2015-2023 թվականներին արձանագրվել է, ընդհանուր առմամբ, 336 հարձակում, որոնց հետևանքով մահացել է կուսակցության երկու անդամ և վիրավորվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) 76 անդամ:

Հոկտեմբերին քրդամետ Կանաչների ձախ կուսակցությունը (YSP) Անկարայում համագումարի ժամանակ իրեն վերանվանեց HEDEP, որի ժամանակ ընտրեց նաև նոր համանախագահների: Կուսակցությունը համագումարից հետո ծանուցել էր Գերագույն վերաքննիչ դատարանին իր անվան փոփոխության մասին, սակայն դատարանը մերժել է անվան փոփոխության խնդրանքը՝ պատճառաբանելով, որ դրա հապավումը նման է մի կուսակցության, որը փակվել է 2003 թվականին: Կուսակցությունը հիմա օգտագործում է DEM հապավումը։

Հավելենք, որ քրդամետ HDP-ն, որը բախվում է ահաբեկչության մեղադրանքների, և որի գործը դեռևս Սահմանադրական դատարանում է, մայիսի ընտրություններին մասնակցել էր YSP-ի ցուցակով, որպեսզի շրջանցի այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ ընտրություններից առաջ դրա հնարավոր փակման պատճառով:

Էմմա Չոբանյան