Սխալ է, որ Թուրքիան, որը շատ անդամներից ավելի է պատրաստ անդամակցել ԵՄ-ին, քաղաքական խոչընդոտների պատճառով սպասում է դռան մոտ․ Էրդողան

Լուրեր

21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵՄ-ին Անկարայի անդամակցության թեմային։ Նա խոսել է նաև Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցության մասին, հաղորդում է TRT Haber-ը։

«Նրանց թեկնածուի կարգավիճակ տալը չի ​​նշանակում, որ նրանք կգան ու կդառնան Եվրամիության անդամ։ Գործընթացը կսկսվի նրանցից ու կանգ կառնի։ Այդ երկրներից ոչ մեկը Թուրքիան չէ։ Եվրամիությունն այսուհետ պետք է ուշադիր գնահատի Թուրքիայի դիրքորոշումը։ Սխալ է, որ Թուրքիան, որն ավելի պատրաստ է անդամակցել Եվրամիությանը, քան անդամ շատ երկրներ, տարիներ շարունակ քաղաքական խոչընդոտների պատճառով սպասում է դռան մոտ»,- հայտարարել է Էրդողանը։

Նա նշել է, որ չնայած Թուրքիայի ռազմավարական և տնտեսական ներուժին՝ տարիներ շարունակ տարբեր արդարացումներով հետաձգում են անդամակցությունը:

«ԵՄ-ն այժմ պետք է հրաժարվի այս սխալից: Թերևս Հունգարիայի նախագահության օրոք այս հարցը կարող է բոլորովին այլ կերպ քննարկվել և, համապատասխանաբար, նոր քայլ ձեռնարկվել»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան