ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար դրամ աջակցության դեկտեմբերի վճարումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից

Լուրեր

03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Զարուհի Մանուչարյանը նախ հիշեցրել է, որ դեկտեմբերի 11-ից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը www.ssa.am հարթակի միջոցով ընդունում է սոցիալական, աշխատանքային, հաշմանդամության, զինվորական կենսաթոշակների նշանակման դիմումները: Նա ընդգծել է, որ խոսքն այն հայրենակիցների մասին է, ովքեր արդեն իսկ ստանում էին կենսաթոշակներ Լեռնային Ղարաբաղում: Մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 19-ի դրությամբ արդեն իսկ իրականացվել է 10 629 կենսաթոշակի և այլ դրամական վճարումների նշանակում: Կենսաթոշակները կհաշվարկվեն հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար:

40+10 հազար դրամ և 50 000 դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին մանրամասներ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է, որ նախարարության նախաձեռնած փոփոխությունների հիման վրա Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կկատարվեն և առաջիկա Կառավարության նիստով կամրագրվի փոփոխություն, որով հնարավոր կլինի 50 000 դրամ աջակցության ստացումն ապահովել մինչև 2024 թվականի հունվարի վերջ: Այս փոփոխությունը կատարվում է այն հայրենակիցների համար, ովքեր դեռ չեն ստացել 100 000 դրամ միանվագ աջակցությունը և 50 000 դրամ աջակցության համար դիմելու խնդիր ունեն. «Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ կան որոշակի պոտենցիալ շահառուներ, որոնք կարող են դիմել, նրանք հնարավորություն կստանան առաջիկայում կրկին դիմելու և այդ հնարավորությունը կպահպանվի մինչև հունվարի 31-ը»,-ասել է Աննա Ժամակոչյանը:

Այն դեպքերում, երբ 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի հետ կապված երեխաների տվյալները չեն լրացվել, այս հարցի կապակցությամբ նախարարի տեղակալը նշել է, որ համակարգն այժմ թույլ է տալիս խմբագրել տվյալները և ավելացնել երեխաների տվյալները:

Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ անձը որոշ ժամանակով լքել է երկիրը, ապա վերադարձել, նախարարի տեղակալը նշել է. «Բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ բացակայել են և չեն դիմել և վերադարձել են հաջորդ ամիս, հաջորդ ամսվա դիմումի ժամանակ, դիմումը մշակելիս մենք կդիտարկենք նաև բացակա օրերի քանակը նախորդ ամսվա համար և հաշվի առնելով բացակայության օրերի թիվը, եթե դրանք կլինեն 10 օրից պակաս, նրանք կստանան նաև նախորդ ամիսների աջակցությունը, այսինքն՝ նոյեմբերից սկսած նախորդ ամիսները»:

Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է, որ հաջորդ շաբաթվանից կմեկնարկի դեկտեմբեր ամսվա վճարման գործընթացը:

Զարուհի Մանուչարյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ կենսաթոշակների նշանակման համար պարտադիր պայման է ունենալ հաշվառում, որի համար պետք է մոտենալ անձնագրային բաժիններ, որոնք աշխատում են նաև շաբաթ օրերին միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սպասարկման համար: