12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ. ԿԲ

Լուրեր

15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԲ խորհրդի նիստին քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային ևդրամավարկային հատվածների զարգացումները:

2017թ-ի մայիսին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.7%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ՝ ամսվա վերջին կազմելով 1.6%:

Ընդ որում, գնաճը վերականգնվում է փոքր-ինչ ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված ինչպես գյուղմթերքների գների սեզոնային ավելի քիչ նվազմամբ, այնպես էլ բնականոն գնաճի բաղադրատարրերի փոփոխություններով: Ըստ ԿԲ գնահատման, հունիսին ևս սպասվում է գնաճի ավելի արագ վերականգնում, սակայն այս դեպքում արդեն ազդեցության գերակշռող մասը բաժին կընկնի բնականոն գնաճին: Արդյունքում, կանխատեսվող 0.8%-ի փոխարեն հունիսի վերջին 12-ամսյա գնաճը կգտնվի 1.0%-1.2%միջակայքում:

Արձանագրվեց, որ hունվար-մայիս ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճը գերազանցել է ակնկալիքները՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերի՝ համապատասխամաբար 14.4% և 11.1%: 2017թ. հունվար-մայիս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 6.4%: Գերազանցումն առավելապես տեղի է ունեցել առաջարկի գործոնների ազդեցությամբ, մասնավորապես, արտահանման՝ սպասվածից ավելի արագ աճի տեմպերով՝ հունվար-մայիսին տ/տ 20.9%, և հարկային վարչարարությամբ:

Եվ, քանի որ հարկաբյուջետային ազդակը երկրորդ եռամսյակում դարձել է ավելի զսպող՝ առաջին եռամսյակի 2.1%-ի դիմաց 4.0%, ապա ներքին պահանջարկի շարունակվող վերականգնումն ամբողջովին պայմանավորվել է ստեղծված մակրոտնտեսական կայունությամբ, ԿԲ կողմից իրականացվող ընդլայնողական դրամավարկային քաղաքականությամբ և առկա համեմատաբար ցածր գնաճային սպասումներով: Արդյունքում, պահանջարկի վերականգնումը գերազանցել է սպասումները 0.1- 0.2 տոկոսային կետով՝ հիմնականում ի հաշիվ մասնավոր սպառման գծով արձանագրված ավելի բարձր աճի, ինչը պայմանավորվել է շրջանառությունում գտնվող կանխիկի, ներմուծման և առևտրի ոլորտներում դիտված բարձր աճերով՝ համապատասխանաբար 19.1%, 24.4% և 12.8%:

Միևնույն ժամանակ, ԿԲ խորհուրդը քննարկել է նաև պետբյուջեի պակասուրդի կրճատման հնարավոր դրական ազդեցությունը պետական պարտքի և մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից, ինչը, ըստ ԿԲ գնահատման, իր դրսևորումը կունենա ՀՆԱ ներուժի ապագա զարգացումներում:

Հաշվի առնելով տարվա առաջին եռամսյակում սպասվածի համեմատ արձանագրված բարձր տնտեսական աճը, ինչպես նաև երկրորդ եռամսյակում այդ զարգացումների  շարունակականությունը` ԿԲ-ն իրական հիմքեր է տեսնում դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրում տնտեսական աճի կանխատեսումը դեպի վերև վերանայելու համար:

Արձանագրվեց, որ արտաքին հատվածում գործընկեր երկրների տնտեսական աճի փաստացի ցուցանիշները բավականին մոտ են եղել ԿԲ գնահատումներին, իսկ հումքային և պարենային ապրանքների շուկաներում դիտվել են գնանկումային դրսևորումներ, որոնք գնահատվել են կարճաժամկետ, քանի որ հիմնականում բնութագրվել են առանձին շուկաների առաջարկի զարգացումներով: Այսպես, մինչև հունիս Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հաշվարկվող պարենի գների ինդեքսի վարքագիծն արտահայտում է գնաճային միտումներ. համաձայն հունիսի 8-ի հրապարակման, մայիսին` նախորդ ամսվա նկատմամբ ինդեքսն աճել է 2.2%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 10.0%-ով: Իսկ հունիսին, պայմանավորված թե՛ հումքային և թե՛ պարենային ապրանքների առաջարկի մեծ ծավալներով, ձևավորվել են սպասվածից ցածր գներ: Խորհուրդը գնահատեց, որ նման իրավիճակում արտաքին հատվածից ապագայում էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրեց, որ շուկայում տեղի ունեցած ճշգրտման արդյունքում միջբանկային տոկոսադրույքների և քաղաքականության տոկոսադրույքի միջև առկա ճեղքը կրճատվում է: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ անհրաժեշտության դեպքում կկիրառվեն դրամավարկային բոլոր հնարավոր գործիքները՝ տոկոսադրույքների շեղումը նվազագույնի հասցնելու համար:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Խորհուրդը միակարծիք էր, որ թե՛ արտաքին և թե՛ ներքին տնտեսական զարգացումները էական գնաճային ազդեցություններ չեն պարունակում, գնաճային ռիսկերը հիմնականում հավասարակշռված են և գնաճային սպասումները՝ համեմատաբար ցածր: Ելնելով դրանից՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար գտավ անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները՝ գնահատելով, որ դրանք բավարար նպաստում են գնաճի հետագա վերականգնմանը և կանխատեսվող հորիզոնում նպատակային ցուցանիշի ապահովմանը:

Միևնույն ժամանակ, Խորհուրդը գտնում էր, որ ակնկալվող մակրոտնտեսական զարգացումների դրսևորման պարագայում տոկոսադրույքը մի որոշ ժամանակ կպահպանվի նույն մակարդակում: Գնաճի և մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսվող հետագծից շեղման դեպքում դրամավարկային քաղաքականության ուղղությունները համապատասխանորեն կճշգրտվեն՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժին