ԵՄ-ում Covid-ի դեմ պատվաստանյութերի 215 միլիոն չափաբաժին չի օգտագործվել. Politico

Լուրեր

15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
Բոլորը

Եվրամիությունում համաճարակի գագաթնակետին գնված կորոնավիրուսային պատվաստանյութերի առնվազն 215 միլիոն չափաբաժին չի օգտագործվել, գրում է Politico-ն։

Պարբերականի հաշվարկներով՝ առնվազն չորս միլիարդ եվրո է ծախսվել այդ պատվաստանյութերի գնման համար։

Հետաքննության հեղինակներն ընդգծում են, որ սա ընդամենը մոտավոր գնահատական է, քանի որ միայն ԵՄ 15 երկիր է լրագրողներին տրամադրել չօգտագործված պատվաստանյութերի վերաբերյալ տվյալներ, ևս չորս երկրների դեպքում տեղեկատվություն է հայտնաբերվել բաց աղբյուրներից։ Բացի այդ, ըստ Politico-ի, չեն բացահայտվել պատվաստանյութերի ձեռքբերման գները։

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ իրականում ավելի շատ չօգտագործված Covid պատվաստանյութերի չափաբաժիններ կան, որոնք արդեն դուրս են գրվել կամ մոտ ապագայում կվերացվեն։ Միջինում, Politico-ի հաշվարկներով, ԵՄ երկրներում մեկ բնակչի հաշվով պատվաստանյութի 0,7 չափաբաժին է կորել։

Որոշ պատվաստանյութեր, որոնք արդեն մատակարարվել են արտադրողների և վճարվել գնորդների կողմից, մնացել են չպահանջված՝ կորոնավիրուսի նոր տարբերակների դեմ ցածր արդյունավետության պատճառով:

Politico-ն հիշեցնում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի խոշորագույն արտադրողներից մեկի՝ Pfizer-ի հետ պայմանագիրը ԵՄ երկրները կնքել են մինչև 2027 թվականը։ Լեհաստանը և Հունգարիան, որոնք հրաժարվել են պատվաստանյութեր գնել, արդեն դատի են տվել Pfizer-ին։