Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել ամերիկացի գործարար Իլոն Մասկին պատկանող X սոցիալական ցանցի նկատմամբ, որը կենտրոնանալու է անօրինական բովանդակության, հարթակի տեղեկատվության մանիպուլյացիայի, ինչպես նաև թափանցիկության բարձրացմանն ուղղված սոցցանցի միջոցառումների ուղղությամբ, գրում է Euronews-ը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հիմնական խնդիրն է պարզել՝ արդյո՞ք այն խախտել է նորմերը, որոնք սահմանվել են թվային ծառայությունների մասին նոր օրենքով։

Հոկտեմբերին հանձնաժողովը սոցցանցից պահանջել էր զեկույց ներկայացնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության համատեքստում կեղծ տեղեկատվություն և ատելություն պարունակող բովանդակության տարածման վերաբերյալ: Զեկույցի տվյալները վերլուծելով՝ Եվրահանձնաժողովը որոշել է ստուգում սկսել։

«Ապացույցները, որոնք ներկայում մեր տրամադրության տակ են, բավական են X-ի դեմ պաշտոնական գործ հարուցելու համար»,- հայտարարել է թվային հարցերով եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետ Վեստագերը:

«Հանձնաժողովն ուշադիր կուսումնասիրի X-ի համապատասխանությունը DSA-ի պահանջներին՝ ապահովելու, որ եվրոպացի քաղաքացիները պաշտպանված լինեն առցանց հարթակում, ինչպես պահանջում է կանոնակարգը»,- հավելել է նա։

Առաջին անգամ է, որ DSA-ի շրջանակում նման վարույթ է սկսվում։

Հավելենք, որ 2023 թվականի օգոստոսից X-ը ենթակա է ԵՄ նոր կանոնակարգերին, որոնք հարթակին պարտավորեցնում են նվազեցնել անօրինական բովանդակության, ապատեղեկատվության և բռնության տեսարանների տարածման հետ կապված ռիսկերը։

Էմմա Չոբանյան