Թուրքիայի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է արել «ավելի արդար և սթափ դիրքորոշում որդեգրել Անկարայի նկատմամբ»

Լուրեր

12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:04
Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է
12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
Բոլորը

ԵՄ-ն պետք է ավելի սթափ դիրքորոշում որդեգրի Անկարայի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է Անադոլու գործակալությունը։

Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են դեկտեմբերի 12-ին կայացած ԵՄ Ընդհանուր գործերի խորհրդի նիստի արդյունքները, որը նվիրված է եղել Համագործակցության ընդլայնման հարցերին, ինչպես նաև դեկտեմբերի 14-15-ին կազմակերպված ԵՄ գագաթնաժողովի արդյունքները։

Ֆիդանն անընդունելի է անվանել այն փաստը, որ չնայած ակնկալիքներին՝ ԵՄ գագաթնաժողովում չի քննարկվել Եվրահանձնաժողովի ու արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի պատրաստած Համատեղ հայտարարությունը Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ, իսկ փաստաթղթի քննարկումը հետաձգվել է մինչև հաջորդ գագաթնաժողովը։

Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «ԵՄ-ն պետք է ավելի արդար և սթափ դիրքորոշում որդեգրի Անկարայի նկատմամբ»։

«Մի աշխարհում, որտեղ գլոբալ մարտահրավերները սրվում են, ԵՄ-ն պետք է բարելավի հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասել է թուրք պաշտոնյան։

Նա նշել է, որ Անկարան ակնկալում է, որ ԵՄ-ն որքան հնարավոր է՝ շուտ կոնկրետ քայլեր կձեռնարկի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Մաքսային միության թարմացումը, ներդրումների ոլորտում համագործակցության ընդլայնումը և Թուրքիայի հետ վիզային ռեժիմի պարզեցումը:

Էմմա Չոբանյան