Հայաստանն ու Ադրբեջանը միացել են «Մագնիտսկու եվրոպական ցուցակին»

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական միության անդամ չհանդիսացող 11 երկրներ միացել են Եվրոպական խորհրդի՝ «Մագնիտսկու եվրոպական ցուցակը» մեկ տարով երկարաձգելու որոշմանը։ Դրանց թվում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Խորհուրդը ևս 11 ամսով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը երկարաձգել է գործող սահմանափակող միջոցները և փոփոխել սահմանափակող միջոցների ենթակա անձանց և կազմակերպությունների ցանկը։

«Դեկտեմբերի 4-ին ԵՄ խորհուրդը երկարաձգեց գործող արգելող միջոցները հաջորդ 12 ամիսների ընթացքում՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը և հստակեցրեց սահմանափակումների ենթակա անձանց և կազմակերպությունների ցանկը։ ԵՄ խորհրդի այս որոշմանը միացել են Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու երկրները՝ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը »,- ասել է Բորելը:

Այս հայտարարության հետ մեկտեղ, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը հրապարակել է ևս երկուսը՝ գրեթե նույն տեքստով հայտարարություն ԵՄ անդամ չհանդիսացող երկրների՝ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման և Մերձդնեստրի ղեկավարության դեմ պատժամիջոցների ընդլայնման վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշումներին միանալու մասին: Նույն երկրները, բացի Հայաստանից և Ադրբեջանից, գումարած Սերբիան և Վրաստանը, միացել են ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներին։

Ադրբեջանը, Հայաստանը, Իսլանդիան և Սերբիան չեն միացել Մերձդնեստրի դեմ պատժամիջոցներին։

Նշենք, որ «Մագնիտսկու ակտ» օրենքը պատժամիջոցներ է նախատեսում ամբողջ աշխարհում կոռուպցիոներների և մարդու իրավունքները խախտողների դեմ, ինչպես նաև ԱՄՆ-ում նրանց սեփականության կալանավորում։ Ի թիվս այլոց, այս պատժամիջոցային ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Քրեակատարողական դաշնային ծառայության նախկին տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովը, ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը և Ռուսական գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը։

Ցուցակում ընդգրկված են վեց երկրներից անհատներ և կազմակերպություններ, այդ թվում՝ հյուսիսկորեացի երկու նախարարներ և դատախազներ, լիբիացի զինյալներ, Հարավային Սուդանից գեներալ և Էրիթրեայի պետական անվտանգության բյուրոն: Աշխարհում մարդու իրավունքների խախտումների համար ԵՄ պատժամիջոցների ցուցակը ստեղծվել է 2020 թվականի դեկտեմբերի 7-ին։

ԵՄ-ի մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմը, որը երբեմն նաև կոչվում է «Մագնիտսկու եվրոպական ակտ», Բրյուսելին թույլ է տալիս «դատապարտել անհատներին, կազմակերպություններին և մարմիններին, ներառյալ պետական և ոչ պետական դերակատարներին, որոնք պատասխանատու են, ներգրավված են կամ առնչություն ունեն մարդու իրավունքների լուրջ խախտումների և չարաշահումների հետ ամբողջ աշխարհում»: