ՀՀ ՔԿ նախագահը՝ չբացահայտված սպանությունների հետքերով

Լուրեր

26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Բոլորը

ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է ուսումնասիրել ոչ ակներևության պայմաններում տարիներ առաջ կատարված առանձնապես ծանր հանցագործությունների առթիվ հարուցված և չբացահայտված գործերը, որոնց ապացույցները կրկին դարձնել հետազոտման առարկա

ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել են քննության աջակցության վարչության գործառույթները, դերակատարությունը՝ տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով քննիչներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գործում։

«Աջակցության վարչության գործառույթների բովանդակությունը հենց իր անվան մեջ կա. պետք է աջակցենք տեղերում գործեր քննող քննիչներին։ Այսօր ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի թիվն աննախադեպ շատ է և դեռ ավելանալու միտում կա։ Ամեն օր ստանում ենք տասնյակ դիմումներ քաղաքացիների կողմից՝ առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով կատարված հանցագործությունների վերաբերյալ և պարտավոր ենք մոբիլիզացնել մեր հնարավորություններն ու յուրաքանչյուր դեպքով ողջամիտ ժամկետներում ապահովել բազմակողմանի և օբյեկտիվ քննության իրականացումը»,- ասել է ՔԿ նախագահը։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում հարուցված քրեական գործերը մեծամասամբ վերաբերում են տնտեսական բնույթի հանցագործություններին, կոռուպցիոն դրսևորումների միջոցով պետական բյուջեից կատարված բազմադրվագ հափշտակություններին։

«Միայն մեկ քրեական գործի շրջանակներում առգրավված փաստաթղթերը հասնում են մի քանի տասնյակ հազարի, որոնք քննության առարկա են, բայց այդ քրեական գործերի քննությունը չի կարող տևել տարիներ։ Յուրաքանչյուր գործով պետք է ապահովվի մինչդատական վարույթի պատշաճ իրականացումը՝ ողջամիտ ժամկետներում։ Հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է կարողանանք պարզել առերևույթ չարաշահումների, հափշտակությունների իրական հանգամանքները, հիմնավորվելու դեպքում՝ պետությանը պատճառված վնասի իրական ծավալները, առնչություն ունեցած, հնարավոր կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց շրջանակը և նրանց գործողություններին տանք համարժեք իրավական գնահատականներ»,- նշել է ՔԿ նախագահը՝ հանձնարարելով վարչությանն իր գիտական ներուժն օգտագործել քննիչներին գործնական աջակցություն ցուցաբերելու հարցում։

Հ.Գրիգորյանը հատուկ կարևորել է քրեական գործերի առանձնահատկություններով պայմանավորված քննության մեթոդիկայի, տակտիկական նոր մոտեցումների մշակումը, որը կօգնի քննիչներին՝ ճկունություն ցուցաբերել իր ամենօրյա քննչական գործողությունները պլանավորելիս։

ՔԿ նախագահն անդրադարձել է նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և ընդգծել առկա քրեագիտական հնարավորություններն արդյունավետ և նպատակային կիրառելու անհրաժեշտությունը։

Նա հանձնարարել է քննության աջակցության վարչության ծառայողներին՝ առանձնապես ծանր և ծանր հանցագործություններ գրանցվելու դեպքում անմիջապես մեկնել դեպքի վայր և քննիչին հենց տեղում՝ դեպքի վայրի զննության ժամանակ, ցուցաբերել գործնական աջակցություն՝ քննչական կոմիտեի տեխնիկական հնարավորությունների կիրառմամբ։

«Քննչների մեծ մասը, այո, երիտասարդ են, բայց ունենք նաև փորձառու կադրեր և քննության աջակցության վարչությունը, իր կադրերի տեսական, քրեագիտական գիտելիքներով, պետք է աջակցի քննիչներին, որը կօգնի նաև նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը»,- նշել է Հայկ Գրիգորյանը։

ՀՀ ՔԿ նախագահը միաժամանակ հանձնարարել է վարչությանը ուսումնասիրել ոչ ակներևության պայմաններում տարիներ առաջ կատարված առանձնապես ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ սպանությունների դեպքերի առթիվ հարուցված և չբացահայտված քրեական գործերը, ապացույցները վերստին դարձնել հետազոտման առարկա՝ օգտագործելով փորձագիտական կենտրոնի ժամանակակից հնարավորությունները։

ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիների ընթացքում բավական զարգացել են տեխնիկական հնարավորությունները, և այդ ներուժը պետք է օգտագործել՝ կատարված սպանությունները բացահայտելու համար։

ՀՀ քննչական կոմիտե