Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում Միրզոյանն ունեցել է 10-ից ավելի հանդիպում․ ԱԳՆ-ն ամփոփում է

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԳՆ-ն ամփոփել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային գրաֆիկում նախորդ շաբաթվա այցերն ու հանդիպումները: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից։

Դեկտեմբերի 11-12-ը կայացել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Բրյուսել և մասնակցությունը ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը. առանձնահատուկ ձևաչափ հանգամանալից քննարկելու ՀՀ-ԵՄ հեռանկարները և տարածաշրջանային հարցեր։

Տեղի ունեցավ նաև Արևելյան գործընկերության նախարարական հանդիպումը, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը շեշտադրեց ԱլԳ ձևաչափի վերաբերյալ ՀՀ պատկերացումները։ Հատկանշական է, որ դեկտեմբերի 14-ին նախարար Միրզոյանը շնորհավորեց Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային՝ Եվրոպական խորհրդի կողմից կայացված որոշումների համար։

Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում Նախարար Միրզոյանն ունեցել է տասից ավելի հանդիպում գործընկերների, այդ թվում՝ Լիտվայի, Լատվիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Սլովակիայի, Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հետ։

Ինչպես դեկտեմբերի 13-ին Էստոնիայի արտաքին գործերի նախարարը նշեց ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, խորհրդանշական էր, որ «մենք նույն ինքնաթիռով ժամանեցինք Երևան»՝ անցկացնելու Էստոնիայի ԱԳ նախարարի աշխատանքային այցը Հայաստան. երկար դադարից հետո արտաքին քաղաքական ղեկավարի մակարդակով կարևոր այց։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչել են դիրքորոշումներ Հայաստան-Էստոնիա, ՀՀ-ԵՄ գործընկերության, տարածաշրջանային զարգացումների, ժողովրդավարությանն աջակցության, ինչպես նաև Էստոնիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսելու վերաբերյալ։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարը նախագահեց Հայաստանում անցկացվող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը: Վերջինս ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից էր. մասնակցում էր 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություն, որոնց թվում էին դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների, տարածաշրջանի և ՀՀ հարևան երկրների ներկայացուցիչներ:

Դեկտեմբերի 14-ին ստորագրվեց Բոտսվանայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ համատեղ հայտարարություն. վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ երկիրը Սաուդյան Արաբիայից հետո, որի հետ ՀՀ հաստատեց դիվանագիտական հարաբերություններ: